ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան և Ադրբեջան. Եթե չլսեն Մոսկվային` ստիպված կլինեն լսել Թեհրանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ` ըստ Փաշինյանի՝ Հայաստանը համաձայն է բանակցել ամբողջ սահմանի կամ դրա հատվածների շուրջ, սակայն Ադրբեջանը խուսափում է այդ տարբերակից։ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա համար կարող է լինել մեկ պատճառ՝ ռազմական գործողություններ սկսել սահմանի առանձին հատվածներում,  ռազմական սրացումը Հայաստանի դեմ՝ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով», - ասել է նա կառավարության նիստում։

Փաշինյանն ընդգծել է, որ Բաքուն ոչ կառուցողական դիրքորոշում ունի Խորհրդային Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 4 ադրբեջանական անկլավների մասով և միաժամանակ հրաժարվում է ընդունել, որ Ադրբեջանի տարածքում ներկայումս ավելի քան 30 հայկական գյուղ կա։

Հիշեցնենք, որ անկլավների հարցը հեռու է «ղարաբաղյան հիմնախնդրի» լուծումից հետո Բաքվի և Երևանի միջև միակ տարաձայնությունը լինելուց։ Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի մասին դրույթը, որը ամրագրված էր 2020 թվականի նոյեմբերի եռակողմ պայմանագրերով, դեռ չի իրականացվել, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ դրա հարցում։ Պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում, միևնույն ժամանակ, Բաքուն և Երևանն ավանդաբար միմյանց են մեղադրում սրման մեջ։

Հնարավո՞ր է նոր լայնամասշտաբ հակամարտություն, և ինչպե՞ս պետք է իրեն պահի Ռուսաստանը այդ իրավիճակում։ 

«Նիկոլ Փաշինյանի նկատառումը Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու պատրաստակամության մասին հնչել է Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպից անմիջապես հետո,- նշել է Քաղաքական գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,-  լայնամասշտաբ պատերազմի հետագա ռազմական էսկալացիայի հեռանկարի մասին նրա հայտարարությունը կարող է մի քանի դրդապատճառ ունենալ։ Նախ դա լրացուցիչ փաստարկներ է տալիս արևմտյան քաղաքական գործիչներին, ովքեր աջակցում են Երևանին տարբեր ձևերով օգնություն տրամադրելով՝ ռազմական տեխնիկայի մատակարարումից մինչև Բաքվի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրը։ Երկրորդ հերթին դա կապված խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ երկխոսության հետ փաստարկ է Հայաստանի ներքին լսարանի առավել զգուշավոր հատվածի համար։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն այդ կերպ փորձում է հասարակությանը մղել այն մտքին, որ Բաքվի հետ բանակցությունները և նույնիսկ հնարավոր փոխզիջումները քայլ են լայնամասշտաբ պատերազմը կանխելու ուղղությամբ։ Ճիշտ է, վերջին շաբաթների ընթացքում Բաքվի և Երևանի հանրային բանակցություններում լուրջ առաջընթաց չի նկատվում, բայց դրանք բավականին հավանական կլինեն գարնանը։ Երրորդ հերթին Նիկոլ Փաշինյանն ունի բավականին բարձր անվստահության վարկանիշ, և զինված սրացումները ստիպում են հասարակությունը զգուշանալ իշխանափոխության փորձերից: 2024 թվականի հունվար-փետրվարի առաջին կեսին Հայաստանում նկատելի բողոքի արշավներ չեն եղել, սակայն ընդդիմության ակտիվության աճ կարող է լինել գարնանը»։

«Svpressa.ru».- Ձեր կարծիքով Փաշինյանի գործունեության մեջ կա՞ կոնֆլիկտի հրահրում։ Թվում է, թե նա միտումնավոր է դա հրահրում, որպեսզի հետագայում մեղադրի Ռուսաստանին անգործության մեջ և պայմաններ ապահովի տարածաշրջանից նրա դուրսբերման համար։

- Եթե Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ-ից շուտափույթ դուրս գալու և ռուսական ռազմաբազան երկրից դուրս մղելու պատրվակ պետք լիներ, դրա համար մեծ զինված հակամարտություն պետք չէր լինի: Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի քննադատության լայնածավալ աճ արդեն նկատվում է հայկական մեդիա տարածքում 2023 թվականի աշնանից՝ Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտահոսքից հետո։ Իհարկե, ՀԱՊԿ երաշխիքները միշտ էլ վերաբերել են միայն բուն Հայաստանի տարածքին, սակայն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությունը ինքնաբերաբար պրոյեկտվել է այդ ռազմական բլոկի վրա, որտեղ լոկոմոտիվը Մոսկվան է։ Եվ Հայաստանի սահմանների մոտ զինված սրացումների պարբերական պոռթկումները նույնպես ՀԱՊԿ-ի հասցեին քննադատության առիթ են դարձել շատ հայ քաղաքական գործիչների և փորձագետերի կողմից։

Այնուամենայնիվ, Երևանի համար առայժմ օբյեկտիվորեն ավելի ձեռնտու է հավասարակշռել արևմտյան խաղացողների և Մոսկվայի միջև ցույց տալով վերջինին իր «խռոված լինելը», բայց չխզելով կապերը։ Այդ թվում առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու, բայց այդ կազմակերպությունում աշխատանքը շարունակելու թեման օգտագործելով որպես Մոսկվայի հետ քաղաքական սակարկության հերթական գործոն։ Ընդհանրապես, դժվար թե կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը լայնածավալ զինված սրացմանի է ձգտում, նրա մարտավարությունը բավականին զգուշավոր է։ Օրինակ, նա նախապես հայտարարել էր Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին, որոնք պնդում էին Բաքվվում։ Իսկ 2024 թվականի հունվարին հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ելույթի ժամանակ Փաշինյանը իր երկրի «արտաքին անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնն» անվանեց այն, որ «Հայաստանը պետք է իրեն նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա այն ճանաչվել է միջազգային հանրության կողմից, այսինքն՝ Հայկական ԽՍՀ տարածքի հետ»։ Բայց անվտանգության օրակարգին առնչվող հանդիսավոր միջոցառումներում բարձրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, ընդհակառակը, սովորականից ավելի կոշտ արտաքին քաղաքական հռետորաբանություն են օգտագործում։

«Svpressa.ru».- Ի՞նչը կարող է նոր կոնֆլիկտի պատճառ դառնալ։ Ի վերջո, Ղարաբաղի հարցը փակված է...

— Բաքվի և Երևանի միջև հակասությունների այլ գործոններ կան, առաջին հերթին սահմանազատման և սահմանագծման հարցը (ներառյալ անկլավների հարցը), ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

«Svpressa.ru».- Որքանո՞վ է հնարավոր հակամարտություն։ Ի՞նչ կարող ենք անել դա կանխելու համար:

— Քիչ հավանական է, որ հենց լայնածավալ զինված հակամարտությունն անխուսափելի համարվի։ Բայց եթե մինչև 2024 թվականի ամառ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չլինի, ապա երկրորդ կեսին նկատելի սրացման (կամ առնվազն զինված միջադեպերի ինտենսիվության ավելացման) հավանականությունը կարող է աճել: Դա կանխելու հնարավորությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է, կամ առնվազն լուրջ առաջընթացը այդ ուղղությամբ։

«Svpressa.ru».- Ինչպե՞ս պետք է արձագանքենք, եթե կոնֆլիկտ սկսվի։ Ինչո՞վ է դա մեզ սպառնում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մենք ամբողջությամբ զբաղված ենք Ուկրաինայով։

— Ակնհայտ է, որ եթե Բաքվի և Երևանի միջև սկսվի հիպոթետիկ նոր լայնածավալ հակամարտություն, Ռուսաստանի կողմից ուղղակի ռազմական միջամտություն չի լինի։ Ավելին, նման միջամտությունը, ամենայն հավանականությամբ, չէր լինի, եթե անգամ Մոսկվան զբաղված չլիներ Ուկրաինայում։ Հիշենք, որ 2021 թվականին հայ-ադրբեջանական սահմանի Սև լճի շուրջ նույն սահմանային ճգնաժամը տեղի է ունեցել դեռևս ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Ուրիշ բան, որ 2021 թվականին Մոսկվայի համար ավելի հեշտ էր ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա ավելի մեծ զինված սրացում թույլ չտալու համար։ Նոր սրացումնն, ի թիվս այլ բաների, հիմք կհանդիսանա Հայաստանի ներսում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ ուղղված քննադատության նոր ալիքի համար։ Մոսկվայի համար այժմ ամենաիրատեսական մարտավարությունը Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման ձգտելն է տարածաշրջանում լայնածավալ զինված հակամարտությունը կանխելու համար։

«Svpressa.ru».- Մոսկվան չի՞ միջամտի, եթե նույնիսկ Ադրբեջանը օկուպացնի Հայաստանի զգալի մասը: Այդ ժամանակ Երևանն անպայման դուրս կգա ՀԱՊԿ-ից

- Չմոռանանք, որ Բաքվի և Երևանի միջև երկարաժամկետ զինված սրացման համար կա ևս մեկ զսպող գործոն՝ Իրանը, որը բազմիցս ազդանշաններ է ուղարկել, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Օրինակ 2024 թվականի հունվարի սկզբին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ «առևտրի և տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խախտման համար»։ Ակնհայտ է, որ Թեհրանի ուշադրությունն այժմ մեծապես շեղված է այլ տարածաշրջանների վրա, որտեղ շոշափվում են նրա շահերը (օրինակ Գազայի շուրջ ստեղծված ճգնաժամը և Կարմիր ծովում տիրող իրավիճակը):

Այնուամենայնիվ, Իրանը ևս մեկ գործոն է, որը կարող է կանխել Բաքվի և Երևանի միջև ռազմական սրացման տևողությունը, նույնիսկ, եթե նման աճ տեղի ունենա և լինի համեմատաբար լայնածավալ: Այսինքն, դժվար թե նման հակամարտությունը, եթե այն մոտ ապագայում տեղի ունենա, հանգեցնի նրան, որ Երևանը կորցնի վերահսկողությունը, օրինակ, ամբողջ մարզերի (մարզերի) նկատմամբ, անգամ, եթե այն Հայաստանի համար ամենաքիչ հաջող սցենարով ընթանա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular