ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք. Նիկոլ Փաշինյանի ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Կարծում եմ՝ քաղաքական մտքի գեներացումը այսօր և մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բացն է, դեռ պետք է հետազոտենք՝ նման բաց կա, թե ոչ, չնայած ինձ համար կա բաց։ Այս մասին այսօր՝մարտի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Ժողովրդավարության դպրոցի բացմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նիկոլ Փաշինյանը:

«Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք։ Աղետների միջով ենք անցել  և աղետներ միջով անցնելուց հետ քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության առաջ կանգնելը բնական, նույնիսկ  պրիմիտիվ երևույթ է, բայց արձանագրենք, որ քաղաքական միտքը իրականում պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլև աղետից առաջ՝ դա կանխելու, կառավարելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը գուցե մենք այդքան էլ լավ ու արդյունավետ չենք արել։
Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ նախ տեղի է ունենում մեր մտքում, ընդհուպ մեր վախերը, որոնք չեն էլ կառավարվում: Քաղաքական մտքի գեներացումը ինձ համար միջոց է եւ բանաձեւ է կառավարել իրականությունը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ դպրոցի բացումը հնարավորություն է դուրս գալ առօրա աշխատանքի տրամաբնությունից եւ ամեն ինչին նայել կողքից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular