ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում ենթակառուցվածքների բացման համար. Միրզոյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը։

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է․

«Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության խորացմանը, շահավետ կլինի տնտեսական տեսանկյունից։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանում մենք ավելի լավ ենք հասկանում միջազգային առևտրի և կապերի կարևորությունը։ Մենք ոչ միայն դեպի ծով ելք չունենք, այլև առկա չորս հարևաններից միայն երկուսի հետ բաց սահման ունենք․ մյուս երկու հարևանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամյակ շարունակ, սակայն սա, կարծում եմ, այլ քննարկման թեմա է։ Այս քննարկման համար, կարծում եմ, բավական կլինի նշել, որ մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ։

Ինչպես նշեցի, խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական։ Մենք հավատում ենք, որ աճող փոխկախվածությունը շահավետ է ոչ միայն տնտեսական տեսակետից, այլև, ինչպես արդեն նշեցի, հանգեցնում է փոխկախվածության, որն իր հերթին մեծ գործոն է դառնում խաղաղության հասնելու ճանապարհին։

Զարգացնելով տարածաշրջանային կապվածության թեման՝ նախարար Միրզոյանը հավելել է.

«Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանում սա կարող է որոշիչ դեր խաղալ և ցանկանում ենք ներգրավված լինել տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, առևտրում և այլն։ Այդ նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը , որի վերնագրից արդեն դուք կարող եք հասկանալ, որ այն ոչ միայն տնտեսական բնույթի է կրում, այլ, ինչպես նշեցի, կարող է տարածաշրջանում պոտենցիալ խաղաղության հաստատման գրավական հանդիսանալ։ Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում այս ենթակառուցվածքների բացման համար, և ես հիմա կներկայացնեմ դրանք. հիմնված լինելով արդարացի դնդումների վրա, դրանք կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում։ Սա կարող է բնական թվալ, սակայն, երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարևոր են։

Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն պետությունների ազգային օրենսդրության համապատասխան։ Կցանկանայի նշել նաև այդ գործընթացների հնարավոր դյուրացման մասին. մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք պետք է դյուրացնենք գործընթացները։ Այսպիսով, եթե կա քաղաքական կամք, մենք միշտ էլ կարող ենք լուծումներ գտնել։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Միրզոյանն ավելացրեց․ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտվել իր երկրի երկաթգծից՝ միևնույն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձություն։ Այսպիսով, կան մանրամասներ, որոնց վրա կարող ենք միասին աշխատել, եթե կա քաղաքական կամք, և մենք՝ Հայաստանն, ավելի, քան պատրաստ ենք։»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular