Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երբ ՀԱՊԿ-ը, ի պատասխան Երևանի խնդրանքի, ուղարկել է իր փորձագետների առաքելությունը՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար, այն վերադարձել և առաջարկել է դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին։
«2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը համաձայնեցրինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։
Մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է։
Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը։ Բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահող, ասաց, որ փաստաթուղթը չի գոհացնում Երևանին, քանի որ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- ասել է Լավրովը։