ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Զատկի թխվածք. «Ալեքսանդրյան» խմոր՝ կուլիչի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1or.am-ը ներկայացնում է «Ալեքսանդրյան» խմոր՝ կուլիչի համար:

Բաղադրիչներ.

  • Կաթ – 1 լ
  • Շաքարավազ – 1 կգ
  • Կարագ – 500 գ
  • Ձու – 10 հատ
  • Ձվի դեղնուց – 3 հատ
  • Թարմ խմորիչ – 150 գ
  • Աղ – 1 թ/գ
  • Չամիչ – 200 գ
  • Ծիրանի չիր – 100 գ
  • Վանիլին – 15 գ
  • Կոնյակ – 2 ճ/գ
  • Ալյուր – 2.5 կգ

Պատրաստման եղանակը.

1. Նախապատրաստումները սկսել երեկոյան: Դրա համար պետք է խառնել դեղնուցները, ձվերը, շաքարավազը և տաքացրած կաթը: Հետո ավելացնել խմորիչը և հալեցրած կարագը: Խառնել բաղադրիչները և թողնել 8-12 ժամ սենյակային ջերմաստիճանում:

2. Կոնյակը մի փոքր տաքացնել և թողնել 10 րոպե թրմվելու համար: Քամած կոնյակը լցնել ձվային զանգվածի մեջ աղի և վանիլինի հետ: Մաղել ալյուրը և ավելացնել մնացած բաղադրիչներին:

3. Չամիչը թրջել կոնյակով, հետո չորացնել: Չամիչը և չիրը լցնել խմորի մեջ:

4. Խմորը հունցել 15 րոպե՝ մինչև փափուկ կառուցվածք ստանալը: Հարմարության համար ձեռքերին կարելի է բուսայուղ քսել:

5. Խմորը ծածկել սննդային թաղանթով և թողնել, որպեսզի դրա ծավալը 2.5 անգամ մեծանա:

6. Խմորը տեղավորել կաղապարների մեջ (դրանց բարձրության 1/3-ի չափով) և թողնել, որպեսզի այն բարձրանա:

7. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Կուլիչները թխել մոտ 10 րոպե: Հետի ջերմությունն իջեցնել մինչև 180 աստիճան և թողնել ևս 25 րոպե:

8. Կուլիչները հանել ջեռոցից և թողնել 10 րոպե: Պառկեցնել կողքի վրա և ժամանակ առ ժամանակ պտտել:

9. Կուլիչների գագաթը զարդարել ջնարակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular