ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թիվ 42 երթուղայինի վարորդը իջել է ավտոբուսից, որում եղել են մոտ 30-ից ավելի ուղևոր, ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ ու հայտնվել «գազոնում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular