ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն արցախցիների նկատմամբ իր անձնական վերաբերմունքն արտացոլում է կառավարության ծրագրերում. Դավիթ Գալստյան. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գաստյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ բռնի տեղահանված արցախցիների համար Հայաստանում արժանապա- տիվ ապրելու պայմաններ պետք է ստեղծվեն, բայց հիմքում պետք է դրվի վերադարձի իրա- վունքը։ Ըստ նրա՝ այսօր ավելի շատ նվաստացնող է այն, որ Հա- յաստանի իշխանություններն արցախցիների վերադարձի իրա- վունքից չեն խոսում։

- Պարոն Գալստյան, Հայաստանի կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը, որը դժգոհությունների առիթ է դարձել։ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարեցին, որ Արցախի իշխանությունների հետ չի քննարկվել այդ ծրագիրը, հետեւաբար, իրական կարիքները գնահատված չեն։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանության այս գործելաոճը։

- Նախ այդ ծրագիրը չի կարելի անվանել բնակարաններով ապահովման ծրագիր։ Երկրորդ, Հայաստանի իշխանություններն այնքան վախեցած են Ադրբեջանի իշխանությունից եւ թուրք-ադրբեջանական տանդեմից ընդհանրապես, որ ընդհուպ սոցիալական ծրագրարը չեն փորձում քննարկել Արցախի իշխանությունների հետ՝ հիմնավորելով, որ իրենք իբր ամեն ինչի տիրապետում են։ Բայց տեսնում ենք, որ իրականությունից կտրված, իրականությանը ոչ համահունչ ծրագրեր են կազմում։ Եվ այստեղ հարցն այն չէ, թե ինչ գումար է նախատեսվում տրամադրել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այլ խնդիրն այն է, որ ընդհուպ սոցիալական ծրագրերի մասին իշխանությունները չեն ուզում կարծիքներ լսել եւ այդ կարծիքները հաշվի առնելով՝ այնպիսի որոշումներ կայացնել, որ չոտնահարեն մեր հայրենակիցների արժանապատվությունը։

- Հետեւաբար, սա փաստո՞ւմ է, որ ՀՀ իշխանություններն ամենեւին էլ նպատակ չունեն լուծելու արցախցիների սոցիալական խնդիրները։

- Ոչ միայն մտադիր չեն լուծել սոցիալական խնդիրները, այլ այնպիսի իրավիճակ ու պայմաններ են ստեղծում, որ արցախահայությունն արտագաղթի ճանապարհը բռնի, ոչ թե մնան ու իրենց երեխաների ապագան կերտեն հայրենիքում։ Նիկոլ Փաշինյանն արցախցիների նկատմամբ իր անձնական վերաբերմունքն արտացոլում է կառավարության ընդհանուր ծրագրերում։

- Քանի դեռ Արցախը բռնազավթված է, արցախցիները գտնվում են Հայաստանում, ինչպե՞ս պետք է լուծել նրանց սոցիալական խնդիրները։

- Ես կողմնակից եմ, որ լինեն ոչ թե բնակարաններ, այլ արժանապատիվ ապրելու համար պայմաններ ստեղծվեն, բայց հիմքում դրվի մեր վերադարձի իրավունքը։ Սա է ավելի շատ նվաստացնող, որ մեր վերադարձի իրավունքից չեն խոսում, դրան զուգահեռ էլ այնպիսի ծրագրեր են փորձում կյանքի կոչել, որոնք մեր արժանապատվությանը վայել չեն, չեն բավարարում այն նվազագույն պայմաններին, որը կարելի է ժամանակավոր հանգրվան համարել։

- Ընդդիմադիր ուժերն Ազատության հրապարակում հանրահավաքներ են անում եւ արցախցիներին կոչ են անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Դուք ի՞նչ տրամադրություններ եք տեսնում արցախցիների մոտ, ոտքի կկանգնե՞ն։

- Այնտեղ, որտեղ հնչում են Արցախի մասով որոշակի հայտարարություններ, կոչեր, շատ ու շատ արցախցիներ ականջալուր են լինում։ Անձամբ ես երեկ Ազատության հրապարակում էի եւ տեսա, որ այնտեղ կան անձինք, որոնք պատրաստակամ են իրենց լուման ներդնել Հայաստանը չկորցնելու հարցում։ Այսօրվա իշխանությունները ոչ միայն վտանգի տակ են դնում Արցախի վերադարձի իրավունքը, այլ նաեւ այսօր տեսնում ենք, թե ինչ մարտահրավերներ են ծառացած Հայաստանի առջեւ։ Եվ այս իշխանությունները երեւի թե իրենց մտքում արդեն ունեն այն մտադրությունը, որ վաղը կամ որոշ ժամանակ անց, եթե լինի այնպիսի իրավիճակ, որ նրանք որպես երկրի պատասխանատու չկարողանան արդարանալ, արցախցիների մեջ կփորձեն մեղավորներ փնտրել։ Եվ սա հատուկ է արվում, որ արցախցիների դժգոհությունն ու զայրույթն առաջացնեն, որպեսզի արցախցիներն առաջին շարքում հայտնվեն, որպեսզի կարողանան մեղքը բարդել արցախցիների վրա։ Բայց, իմ խորին համոզմամբ, արցախցիները հասկանում են այդ ամենը, եւ մենք կանգնելու ենք հայեցի մտածող այն ուժերի կողքին, որոնց որոշումները, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, բխելու են ոչ թե արտաքին պարտադրանքի ու ճնշումների ներքո, այլ առաջնորդվում են հայ ազգի շահերով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular