ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մյանմա՝ Գյուղացիների օր, Բահաի՝ Տասնիներորդ Ալա (Վեհության) ամսվա առաջին օր, Եթովպիա՝ Ադուաի ճակատամարտի հաղթանակի օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853- ծնվել է մեծանուն երգահան Քրիստափոր Կարա-Մուրզան:

1919-ծնվել է հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի Թամարա Թումանովան:

1959 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են կամավորական ժողովրդական դրուժինաներ՝ դրուժիննիկներ:

1981- գործարկվել է Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը։

1992 - Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը դարձել են ՄԱԿ-ի անդամ։

2004-Հունգարիայի դատարանում ադրբեջանական զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ մտադիր էր սպանել ոչ միայն Գուրգեն Մարգարյանին, այլ նաև դասընթացներին մասնակցող երկրորդ հայ զինվորականին: 

2006-Կառավարության նիստում հաստատվել է Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը:

2007- վախճանվել է ֆրանսահայ նշանավոր գրող Անրի Թրուայան (Լևոն Թորոսյան):

2008- Երևանի փողոցներ են մտցվել զորքեր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում զսպվածության և խոհեմության կոչ է արել: Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ, որի ժամանակ հավանություն է տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

2010-վախճանվել է անվանի կինոռեժիսոր և դերասան Լևոն Իսահակյանը:

2011-ԱԺ-ն ձայների 83 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:

2015-Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները, քանի որ ուժի մեջ է մտել Կառավարության նոր որոշումը, ըստ որի տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն:

2018- 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

2020-Վարչապետը մամուլի նոր քարտուղար է նշանակել Մանե Գևորգյանին։

2022- հանվել են կորոնավիրուսային սահմանափակումները, մասնավորապես փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

274 —վախճանվել է հին պարսկական նկարիչ, բանաստեղծ, հոգևոր ուսուցիչ և մանիհեյտության հիմնադիր Մանին:

1476 —Գրանսոնի ճակատամարտում շվեյցարական կանտոնների աշխարհազորը պարտության է մատնել բուրգունդական հերցոգ Կարլ Արիի բանակին:

1498 —Վասկո դը Գամմայի նավատորմը հասել է Մոզամբիկ:

 1699 —ֆրանսիացի հետազոտող Պիեռ Լեմուան դը Իբերվիլը հայտնաբերել է Միսիսիպի գետի ակունքը:

1791 —Ֆրանսիայում մտցվել է կապի նոր համակարգ՝ սեմաֆորային համակարգ:

1799 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը չորս ամսյա պաշարումից հետո գրոհով գրավել է Կորֆու կղզին:

1853- ծնվել է չեխ կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան:

1855- Ալեքսանդր 2-րդը դարձել է Ռուսական կայսրության ցար:

1882- Վիկտորիա թագուհու նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ:

1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից։

1931 - ծնվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

1933 - Նյու Յորքում տեղի է ունեցել «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։

1949 —ավարտվել է աշխարհում առաջին շուրջերկրյա առանց կանգառի ինքնաթիռի թռիչքը երկրի շուրջ:  Lucky Lady II կոչվող ինքնաթիռն իր 13 հոգանոց անձնակազմով օդում է գտնվել 94 ժամ:

1951 - Բոստոն քաղաքում տեղի է ունեցել ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղն Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։

1956- Մարոկկոն ձեռք է բերել անկախություն Ֆրանսիայից:

1958 —ֆուքսի անգլիական արշավախումբն առաջին անգամ կտրել անցել է Անտարկտիդան:

1965 —ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը սկսել են կանոնավոր կերպով ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը («Rolling Thunder» օպերացիա), որը շարունակվել է մինչև 1968 թվականը:

1969 - Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժեր միջև սկսվել են սահմանային բախումներ Ուսուրի գետի մոտ գտնվող սահմանային Ներքին Միխայլովկա գյուղի մոտ:

1969 —առաջին փորձնական թռիչքն է իրականացրել «Կոնկորդ» ֆրանսիական գերձայնային մարդատար ինքնաթիռը:

1992 —սկսվել է Մոլդովայի Մերձդնեստրի ռազամական հակամարտությունը:

2001 —Աֆղանստանում թալիբները պայթեցրել են Բամիանյան հովտի բուդդայական մշակույթի հուշարձանները՝ Բուդդայի երկու հսկայական արձանները:

2008-վախճանվել է  վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:

2022 —Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ ռուսական զորքերը գրավել են Խերսոն քաղաքը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular