ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Infiniti-ն. «6-րդ զգայարանի» էքստրասենսը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Չեխովի փողոցի 38 շենքի «էյ էռ ջի» ընկերության դիմաց բախվել են Infiniti մակնիշի 37 RA 777 համարանիշի և KIA մակնիշի 10AN 555 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ, 34-ամյա Անի Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կետրոն, որտեղից էլ տեղեկությունը հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` KIA-ի վարորդ Ա. Գրիգորյանը 6-րդ զգայարան հաղորդաշարի էքստրասենսն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular