ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրոնային դեղատոմսերը մեծ դժգոհություն են առաջացրել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական բարեփոխումն իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ Ինչպես հայտնի է, մարտ ամսից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։ Մոտ 470 անուն դեղերի դեպքում (հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը եւ միզապրաստոլ պարունակող դեղերը) բժիշկը դեղը դուրս է գրելու էլեկտրոնային եղանակով, իսկ երբ բուժառուն դիմի դեղատուն, այնտեղ որոնելու են եւ տեսնեն նրա համար գրված դեղատոմսը։

Նախ՝ միջին վիճակագրական բժշկական կենտրոնը որեւէ ամբուլատոր ծառայություն մատուցելիս այցելուի տվյալներն «Արմեդ» համակարգում լրացնելիս եւ նրան գրանցելիս գումար է վճարում։ Հետո՝ եթե նրա համար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրում, դա էլ իր հերթին առանձին վճար է ենթադրում, առանձին վճար է նաեւ այն, որ տվյալ կենտրոնի բժիշկներին գրանցում ես համակարգում, էլ չասած, որ նրանք հաճախ չեն կարողանում կամ չեն հասցնում համակարգում լրացումները կատարել եւ դրա համար աշխատակիցներ են պահում։ Այս ամենին էլ գումարվում են գործընթացը տեխնիկական առումով կազմակերպելու աշխատաժամանակը եւ ռեսուրսը։ «Առհասարակ, ամբողջ աշխարհում գումարը վճարում են ինֆորմացիա լրացնողին, ոչ թե այդ ինֆորմացիան լրացնելու համար։ Հիմա մենք՝ բոլորս, վճարում ենք այդ բազայում ինֆորմացիա լրացնելու համար։ Իհարկե, բժշկական, առողջապահական տեսանկյունից արդյունավետ է նման բազա ունենալը, բայց հարցն այն է, թե ում հաշվին է ստեղծվում այս բազան, այն ստեղծվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին։ Այստեղ նաեւ անձնական տվյալների պաշտպանության, բժշկական գաղտնիքի հարցեր կան, երբ այդ տվյալները մենք տալիս ենք մի մասնավոր ընկերության»,- ասաց մեր աղբյուրը։

Ի դեպ, «Արմեդ» համակարգը պետության բարձր հովանու ներքո մոնոպոլիա է սահմանել եւ կարողանում է ցանկացած պահի գները բարձրացնել, իսկ բժշկական ծառայություն կամ դեղատնային գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է պայմանագիր ունենալ «Արմեդ» համակարգի հետ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ սա եւս խնդրահարույց պահանջ է եւ չի բխում «Լիցենզավորման մասին» օրենքի պարտադիր պահանջներից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular