ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Պուտինի` աֆորիզմ դարձած 10 արտահայտությունները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուղիղ 15 տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հաղթեց նախագահական ընտրություններում: Վերջինս իր կառավարման 15 տարիների ընթացքում հիշվել է իր հստակ բնորոշումներով, կատակներով ու արտահայտություններով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա 10 ամենահայտնի արտահայտությունները:

1. Քաղաքական գործիչը պետք է նվազագույնը գլուխ ունենա

Այսկերպ է նախագահը պատասխանել Հիլարի Քլինթոնին, ով հայտարարել է, որ Պուտինն անհոգի է: «Կարծում եմ, որ պետական գործիչը նվազագույնը գլուխ պետք է ունենա և միջպետական հարաբերություններ կառուցելու ժամանակ պետք է ղեկավարվի ոչ թե էմոցիաներով, այլ իր երկրի հիմնարար շահերով»:

2. Ավանակի ականջներ

2005 թ մայիս ամսին «Կոմսոմոլսկայա պրավդայի» անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Պիտալովի շրջանի հանդեպ Լատվիայի պահանջների մասին, Պուտինը հայտնել է, թե ինչ կստանա Լատվիան: «Մենք որևէ տարածքային պահանջների առումով բանակցություններ չենք վարում: Նրանք ոչ թե Պիտալովի շրջանը կստանան, այլ սատկած ավանակի ականջներ»:

3. «Չկա մեկն, ում հետ կարելի է խոսել»

«Հանդիսանո՞ւմ եմ արդյոք պարզ ջրերի դեմոկրատ: Իհարկե, ես բացարձակ ու մաքուր դեմոկրատ եմ: Սակայն գիտեք, ողբերգությունն ինչումն է: Բանն այն է, որ ես միակ այդպիսինն եմ, աշխարհում ինձ նման այլևս չկա: Մահաթմա Գանդիի մահից հետո չկա մեկն, ում հետ կարելի է խոսել»:

4. Թլպատում

2000թ նոյեմբեր ամսին Ռուսաստան-ԵՄ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը պատասխանել է լրագրողների այն մեկնաբանությանը, որ Ռուսաստանը ճնշում է Չեչնիայում խոսքի ազատությունը. «Եթե դուք պատրաստ եք դառնալ աշխարհի ամենածայրահեղական իսլամիստն ու պատրաստ եք թլպատում կատարել, հրավիրում եմ ձեզ Մոսկվա: Ես խորհուրդ կտամ վիրահատությունն այնպես կատարել, որպեսզի ձեզ մոտ այլևս ոչինչ չմեծանա»:

5. Օրենքի մասին

«Բոլորը պետք է մեկընդմիշտ իրենք իրենց համար հասկանան. անհրաժեշտ է օրենքը կիրառել միշտ, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ բռնում են նրանց մի տեղից»:

6. ԽՍՀՄ մասին

«Խորհրդային միության փլուզումը եղել է դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը», իսկ 5 տարի անց հայտարարեց. «ով չի ցավում ԽՍՀՄ փլուզման համար, նա սիրտ չունի, իսկ ով ցանկանում է դրա վերականգնումը նախկինի տեսքով, նա գլուխ չունի»:

7. Հող ուտել

Կրեմլում 2008 թ «մեծ» մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի՝ ռուբլու հնարավոր վերաանվանման մասին հարցին Պուտինը կոշտ պատասխան է տվել. «Ստում են բոլորը», իսկ երաշխիքներ տալու առաջարկին պատասխանել է, «Ի՞նչ եք ուզում: Որպեսզի ես ծաղկամանից հո՞ղ ուտեմ ու այրա՞մբ երդվեմ»:

8. ԱՄՆ մասին

2006 թ. խոսելով ԱՄՆ մասին` Պուտինը հիշել է ասացվածք.«Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի: Ուտում է ու ոչ ոքի չի լսում»:

9. Եթե Բեռլուսկոնին լիներ համասեռամոլ…

«Բեռլուսկոնիին դատում են այն բանի համար, որ նա ապրում է կանանց հետ: Եթե նա լիներ համասեռամոլ, նրան մատով ձեռք չէին տա»:

10. Ալինա Կաբաևա Իր անձնական կյանքի ու օլիմպիական չեմպիոն

Ալինա Կաբաևայի հետ սիրավեպի մասին բամբասանքներին Պուտինը պատասխանել է դեռևս 2008 թ. «Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ովքեր իրենց փսլնքոտ քթով ու էրոտիկ ֆանտազիաներով խցկվում են օտարների կյանքի մեջ»: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular