ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթվա վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ մարտի սկզբին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշվում էր, որ Զելենսկին մտադիր է այցելել Երևան ապա` Բաքու։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ: Ավելին, «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովն ընդամենը պատասխանել է. «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։

Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան` ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։ Անկախ այս տեղեկությունների հակասականությունից, փորձենք հասկանալ, թե ինչ «խորխորատներ» կան այս «պատմության» մեջ:

Նախ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչպես երևում է, Փաշինյանը հուսով էր, որ եկել է հարմար ժամանակը ապացուցել դա արդեն գործնականում, և Զելենսկիի այցը կարող էր լինել լավագույն առիթը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը և ՀՀ իշխանությունները «մոռանում» են, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրա ավարտից հետո ինչպիսի դիրքորոշում էր որդեգրել Ուկրաինան և ինչ քայլեր էր կատարել Հայաստանի և Արցախի նկատմամբ: Խոսենք փաստերով:

Նախ՝ ադրբեջանական զինծառայողները և թուրքական «փրոքսիները» 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին արգելված ֆոսֆորային ռումբեր, որոնք ուղարկվել էին Ուկրաինայից:

Հաջորդը. Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ալիևին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում՝ այս պարագայում նկատի ունենալով Արցախը:

Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին մշտապես կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելելուց՝ «առաջնորդվելով Ադրբեջանի օրենսդրությամբ»:

2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ավելին, դեռևս 2017 թվականից Ուկրաինան արգելել էր Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք, Զելենսկին այդ որոշումը չի վերացրել:

Մյուս հանգամանքը. Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ: Ցուցակում նա նշվում է որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։

Եվ վերջապես՝ միջազգային կառույցներում գրեթե բոլոր կարևորագույն քվեարկությունների ժամանակ Ուկրաինան բռնել է Ադրբեջանի կողմը՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի:

Մնում է հասկանալ, թե որ արժանիքների համար է (էր) Փաշինյանը անթաքույց խանդավառությամբ պատրաստվում դիմավորել՝ մշտապես հակահայկական դիրքորոշում ցուցաբերած երկրի ղեկավարին, և ինչո՞ւ էին այդքան ոգևորված բոլոր իշխանավորները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular