ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր իշխանություն ձևավորելն է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները հերթական ընդառաջ քայլն են ուզում անել Ադրբեջանին ու Թուրքիային՝ փոխելով Սահմանադրությունն ու, ի մասնավորի, բացառել Անկախության հռչակագրի, հատկապես Արցախի հիշատակումը, Հայաստանում ավելի ու ավելի շատ ուժեր են համախմբվում իշխանությունների հակազգային քայլերը կանխելու անհրաժեշտության գաղափարի շուրջ:

Օրինակ՝ նախօրեին «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Քննարկման նպատակն էր՝ հստակ ներկայացնել Անկախության հռչակագրի կարևորությունը Հայաստանի իրավաքաղաքական համակարգում, վերհանելու Անկախության հռչակագիրը՝ որպես մեր իրավա-քաղաքական համակարգի հենք և նաև արդի մարտահրավերներին արձագանքելու բանալի, ինչպես նաև ներկայացնելու նրա հիման վրա ազգային պետություն կառուցելու հայեցակարգային մոտեցումները։

ՀԱԿ փոխնախագահ Մանուկյանը նշում է, որ Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղթն է, այն և՛ պատմական առումով է հուշարձան, և՛ իրավաբանական առումով։ «Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, չես կարող բեկանել այն այլ իրավական փաստաթղթերով կամ որոշումներով երկրի կայացումը։ Ցանկացած բան կարող ես ընդունել, բայց որը չի կարող հերքել ծնունդը»,-ասում է Մանուկյանը։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն էլ նշում է. «Մենք այսօր ապրում ենք մի իրականության պայմաններում, երբ գործող վարչակարգն անընդհատ սեփական պարտություններն արդարացնելու համար փորձում է գտնել մեղավորներ: Հիմա հերթական մեղավորը դարձել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որն աբսուրդ է: Դա մեր, այսպես ասած, ծննդյան վկայականն է, և, ի դեպ, Անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը ծնվել է ՀՀ ամենաներկայացուցչական, ամենաբազմակուսակցական խորհրդարանի կողմից»: Ավետիք Չալաբյանը կարծում է, որ եթե հռչակագիրը գոյություն չունենա, գոյություն չի ունենա նաև մեր պետությունը:

Այս համաժողովով նախաձեռնողներն սկսում են գործողությունների շարք, որի նպատակը, ըստ Չալաբյանի խոսքերի, «երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular