ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան պլանավորում են Սև ծովի հատակով նոր էլեկտրական մալուխ անցկացնել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները քննարկում են Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու հարցով համատեղ ընկերություն ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Բաքվում կանաչ էներգետիկայի հարցերով նախարարական հանդիպման արդյունքները։

«Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների ներկայացուցիչները «կանաչ էներգիայի զարգացմանը» նվիրված նախարարական հանդիպման ձևաչափով Բաքվում քննարկել են սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման նախագծի իրականացումը և դրա հետ կապված հիմնական հարցերը։ Կողմերը քննարկել են նաև համատեղ ընկերության ստեղծման և ծրագրի զարգացման հետագա քայլերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, որը գլխավորում էր Բաքվում վրացական պատվիրակությունը, ստորջրյա էլեկտրական մալուխի միտքը հավակնոտ նախաձեռնություն է անվանել, որը վճռորոշ դեր կխաղա կայուն էներգիայի մատակարարման շղթայի ապահովման գործում և կնպաստի ծրագրին մասնակցող երկրների համագործակցությանը։  Սևծովյան մալուխի նախագիծը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ստեղծման ուղղությամբ, հավելել են մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը և Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular