Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը պաշտոնական այցով Հայաստան կգա։ Այդ մասին նշված է Հունաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում։
«Մարտի 1-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը»,-տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։