Փորձել էին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացրին փետրվարի 28-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ երեք երիտասարդ, նախնական համաձայնության գալով, փորձել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ, սակայն նկատելով ոստիկաններին՝ ձուկ չեն որսացել:
Աղավնաձորցի երիտասարդները գետի ափին հայտնաբերվել, ապօրինի ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին: Նրանցից մեկի ուսապարկում հայտնաբերվել են ավտոմեքենայի մարտկոց, հոսանքի կարգավորիչ և ձուկ որսալու ցանց՝ ամրացված հոսանքի լարով:
Երիտասարդները, կազմված փաստաթղթերը և հայտնաբերված իրերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: