ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը հարթակ է առաջարկում Երևան-Բաքու երկխոսության համար. Լաշա Դարսալիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և իր վստահելի հարևաններին առաջարկում է բանակցությունների իր հարթակը։ Այս մասին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Նրա խոսքով` Թբիլիսիի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, և վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից երկու կողմերն էլ կշահեն։Դարսալիան նշել է, որ Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում։ Այդ նպատակով Թբիլիսին ավելի վաղ հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և իր աջակցությունն առաջարկել երկու երկրներին բանակցություններ վարելու հարցում։

«Մեզ համար ակնհայտ է, որ պետք է պահպանել համագործակցությունը (նկատի ունի Հարավային Կովկասի երեք երկրներին, – խմբ.), այլ ոչ թե կողմնակի խաղացողներին մեր ասպարեզ թողնել», – ասել է Դարսալիան:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։
Վրաստանի փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թբիլիսին շահագրգռված է Անկարայի և Բաքվի հետ ավանդական ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։

«Մի քանի ամիս առաջ մենք թարմացրել ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի, և կարծում ենք, որ դա մեծ ներդրում կունենա տարածաշրջանում համագործակցության գործընթացում»,- ասել է նա։ Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում իրականացվող հաղորդակցական ծրագրերին։ Դարսալիան մատնանշել է տարածաշրջանի հնարավորությունները, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Թբիլիսին դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս առաջարկել է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Թբիլիսին բազմիցս հանդես է եկել խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլիներ լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր:
Արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի հուլիսին երկկողմ հանդիպում են ունեցել Թբիլիսիում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular