ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ոչ թե կարգավորման, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է. Սերդար Քըլըչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումում թեմատիկ քննարկման ժամանակ ասել է, որ հայ-թուրքական կարգավորումը շատ կարևոր  հարց է և որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:

«Մոսկվայում հանդիպման ժամանակ մենք նշել ենք հայ-թուրքական կարգավորման գործընթացի հիմնական չափորոշիչները և կողմ ենք ամբողջական կարգավորմանը», -ասել է Քըլըչը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի տեսանկյունից՝ սա ոչ թե կարգավորման, այլ երկու երկրի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է:

«Կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք վստահության ամրապնդման համար: Պետք է կենտրոնանանք այն պահերի վրա, ոնք մեզ միավորում են, այլ ոչ թե բաժանում: Հակառակ դեպքում կողմերի միջև հեռավորությունն ավելի կմեծանա», - ասել է թուրք դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular