ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքում և Շիրակում ևս 2 գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 42/1, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները Շիրակի մարզկենտրոն Գյումրիում «Արմգազ Գրուպ» ՍՊԸ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում արձանագրել են, որ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն կատարվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տրված կարգադրագրերի պահանջները, և ամբողջությամբ չեն վերացվել արձանագրված խախտումները։

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ առկա են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Ավելին՝ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում գրանցման և առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ օբյեկտների կողմից թույլ տրված տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախկինում ՏՄ կողմից տրված կարգադրագրերի պահանջները չկատարելու փաստը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված հասցեներում շահագործվող գազալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ գազալցակայանները կապարակնքվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular