Փաշինյանն էր ասում՝ Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևը ասել են, որ Ալիևը գիտակցում է՝ Արցախը երբեք ադրբեջանական չի լինելու, այդ ժառանգությունն եք դուք ստացել․ Մամիջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍտիպված եմ անդրադառնալ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչած հանճարեղ ստերի տարափին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Պարոն Փաշինյանը չի նեղանում դավաճան բառից, համակերպվել է այն փաստի հետ, որ ինքն ազգակործան պատուհաս է, բայց պարզվում է՝ նեղանում է արհավիրք բառից։ Այսուհետ ես նրան այդպես կդիմեմ»,- ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով մինչև 2018 թվականը եղած բանակցային գործընթացի վերաբերյալ հրապարակային ինստիտուցիոնալ փաստաթղթերի մասին Փաշինյանի հայտարարությանը՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց․ «Նախ՝ կար, ուղղակի ինքն ու իր թիմը չունեն կարդալու ունակություն։ Ինքն ասում է, որ մեծ թղթապանակ է թողնելու հաջորդ իշխանություներին, նա այնքան պարտվողական թուղթ է ստորագրել, որ եթե այդ կապիտուլյացիոն թղթերը հավաքես, մեծ թղթապանակ կդառնա։ Ուզում եմ հիշեցնել, որ ինքը հայտարարել է, որ բանկացությունները սկսում է իր զրոյական կետից, ի՞նչ հեքիաթներ է պատմում նախորդի մասին։ Փաշինյանը ստացել է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման գծում մշտադիտարմանը և հայ զինվորի կյանքեր էին փրկելու։
2018 թվականին Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությունների կետրից մեկը, հավանաբար, եղել է այդ պայմանավորվածությունների չեղարկումը։ 2 տարի շարունակ հայկական կողմը հրապարակային որևէ բան չէր խոսում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորածությունների մասին։ Առաջին հիշաակումն այն ժամանակվա նախարարն արեց 2019 թ․-ի դեկտեմբերին։ Ես ուզում եմ հիշեցնել Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ Փաշինյանն ասում էր, որ Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևն իրեն ասել են, որ Ալիևը գիտակցում է՝ Արցախը երբեք ադրբեջանական չի լինելու, այ այդ ժառանգությունն եք դուք ստացել»։