ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ սարսափեցնում են Գազայում խաղաղ բնակիչների շրջանում հերթական սպանդի մասին լուրերը. Բորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է անվանել հարվածը Գազայի հատվածին՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Ինձ սարսափեցնում են Գազայում, որտեղ հումանիտար օգնության հուսահատ կարիք կա, խաղաղ բնակիչների շրջանում հերթական արյունալի սպանդի մասին լուրերը։ Այդ մահերը բացարձակապես անընդունելի են», - գրել է Բորելը։

Նա հավելել է, որ «մարդկանց պարենային օգնությունից զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»՝ կոչ անելով ապահովել հումանիտար օգնության անարգել մուտք Գազայի հատված։

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազա քաղաքի հարավ-արևմուտքում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող մարդկանց խմբի վրա իսրայելական ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 112-ի։ Տուժել է 760 մարդ։

Արևմտյան շատ երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան, Կանադան և Իսպանիան, դատապարտել են այդ հարձակումը։ Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular