ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինետերնետային խաղն այս անգամ խլեց 20-ամյա հայազգի աղջկա կյանքը (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Ուլյանովսկ մարզում։ Ազգությամբ հայ 20-ամյա Մարինե Հովհաննիսյանն իրեն ցած է նետել  շենքի 8-րդ հարկի պատուհանից։ Այս մասին հայտնում են Ուլյանովսկայի լրատվական ծառայությունից։ Դեպքը պատահել է Մարատ փողոցում։ Աղջկա անշնչացած մարմինը հայտնաբերել է հայրը։ Առավոտյան ննջասենյակի դուռը բացել է, որ աղջկան հրավիրի նախաճաշի, նկատել է, որ պատուհանի փեղկերը բաց են, աղջիկը սենյակում չէ, իսկ համակարգչում սարսափազդու խաղ է միացված։ Անմիջապես շտապօգնություն է կանչել, բայց բժիշկների  ժամանումը ոչինչ չի փոխել։

image

Աղբյուրը հաղորդում է, որ մահացածը Հրազդանցի հայ ընտանիքից էր, աղջիկը սովորում էր Ուլյանովսկայի քոլեջի դեղագործության ֆակուլտետի՝ 4-րդ կուրսում, ապրում էր ծնողների հետ։ Մայրը հավաքար էր, հայրը՝ վարորդ։ Քննչական կոմիտեն  ողբերգության հիմնական վարկածներից մեկը համարում է չարաբաստիկ синий кит ինտերնետային հոգեբանական խաղը։

Ռուսական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ հայազգի Մարինեն այս խաղի 174-րդ զոհն էր։ Մարինեի մահվան դեպքին նախորդել էր երկու  օր առաջ՝ ապրիլի 1-ին համակուրսեցու ինքնասպանության փորձը։  

Միևնույն քոլեջի 17-ամյա ուսանողուհին իրեն ցած էր նետել Աբլուկովա փողոցի հանրակացարաններից մեկի 8-րդ հարկից։ Բարեբախտաբար շենքի բնակիչները կարողացել էին աղջկան օգնություն ցույց տալ, մարմնական ծանր վնասվածքներով նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Միջադեպի հետևանքով աղջիկը ստացել է ոտքի կոտրվածք ու այլ վնասվածքներ։ Նրա վիճակը բժիշկներն այս պահին գնահատում են  կայուն ծանր։

shenq

Ի՞նչ է իրենից ներկայացնում синий кит ինտերնետային խաղը, ի՞նչ հանցագործություններ է այն իր մեջ թաքցնում․․․

Խաղը տարածվում է «ՎԿոնտակտե» ռուսական սոցիալական կայքի միջոցով ներբեռնողին օպերատորից նամակ է գալիս, հայտնում է, որ դու խաղի մեջ ես, և եթե դրական պատասխան ես ուղարկում, ընտրում ես հաստատումը, ապա խաղի կուրատորը ուղարկում է իր 1-ին առաջադրանքը։

синий кит, тихий дом, разбуди меня в 4:20, f57, f58

Խաղը սկսելու համար այն ներբեռնողը պետք է գրի պահանջվող հաշթեգը, որպեսզի  կարողանա ներգրավվել թիմում։ Խաղի առաջադրանքները բարդ են ու իբր մարդու կամային հատկանիշներն ստուգող թեստ են համարվում՝ ֆիզիկական ուժ, կամք, զսպվածություն և այլն։

Բայց նախ խաղի մեջ մտնողը պետք է հաստատի 3 հիմնական պարդտադիր պայմանները, որ դրվում են իր առաջ՝

  • Երբեք ոչ մեկին չասել խաղի մասին,  
  • միշտ կատարել կուրատորի հանձնարարականները՝ դրանք ինչ էլ որ լինեն՝ անկախ բարդությունից,
  • եթե չես կատարում հանձնարարականներից մեկը, ու խախտում ես պայմանը, ապա դու դուրս ես մնում խաղից և քեզ սպասվում են վատ հետևանքներ։

Հիմնական առաջադրանքները 15-ն են, ամեն օր պետք է կատարվի դրանցից մեկը, իսկ բացի այդ բարդ առաջադրանքներից, նա պետք է կատարի կենցաղային աշխատանք՝ լվացք, արդուկ, մաքրություն։

sini kit

Առաջին հանձնարարությունը խաղի հրահանգողի կողմից լինում է միշտ նույնը՝ ածելիի սուր ծայրով նախ և առաջ  ձեռքի վրա նկարել  կետ, հաջորդական քայլերը խիստ բազմազան են՝ կենցաղայինից մինչև սարսափ ֆիլմեր նայելու հանձնարարությունններ։ Բոլոր դեպքերում կա հստակ պահանջ՝ արթնանալ ամեն օր մինչև լուսաբաց՝ ուղիղ 4.20-ին, մտնել ինտերնետ, կարդալ սկսվող օրվա հրահանգն ու  քարի պես լուռ՝ առանց որևէ մեկի հետ կիսվելու, անցնել դրանց  կատարելուն։

Ըստ ռուսական հրապարակումների, խաղի միջոցով օրական մի քանի դժվար  հաղթահարելի հանձնարարություններով կարճ ժամանակում  կուրատորը հեշտությամբ  զոմբիացնում է խաղի մեջ մտած պատանուն կամ աղջկան, դարձնում կառավարելի, պարբերաբար ուղարվող վիրուս նամակների միջոցով  հավաքագրում և տիրապետում է  նրա անձնական տվյալներին, իսկ ինչ-որ փուլում արդեն սպառնալիքներ ու վախեր է տարածում՝ ասելով, որ նրա մասին գիտի ամեն ինչ, ընտանիքի անդամներ, ապրելու վայր,  միջավայր, կապեր , սեռական կյանք և այլն։ Ով հանդգնում է ինչ-որ պահից հետ կանգնել , սկսում են նրան հետապնդել նրան, այդ թվում ընտանիքի անդամներին ու հոգեբանաան ճնշումներն ավելի ու ավելի են սաստկանում։

Վերջին հանձնարարությունն ինքնասպանության փորձն է՝ առաջադրանքն այսպիսին է՝ պետք է նետվես բարձունքից, եթե ողջ մնացիր, հաղթում ես․․․բայց խաղի համակարգողը խոստանում է վնասել ընտանիքի անդամներից մեկին։

inqnaspan

Այս խաղի անունը ԿԱՊՈՒՅՏ ԿԵՏ Է, քանի որ կապույտ կետերն էլ մասսայական ինքնասպանություն են գործում՝ ծովից դուրս նետվելով ․․․խաղն, ըստ որոշ աղբյուրների, ծանր հոգեբանական ազդեցություն է թողնում ցանկացած երիտասարդի վրա՝ առաջին իսկ քայլերից հետո․․․ՌԴ Ազգային անվտանգության մարմինն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ է իրականացնում։ 

Անցած տարի այս խաղը Ռուսաստանում մեծ աղմուկ է հանել, այսօր այն տարածում է գտել նաև Ուկրաինայում։ Հիմնական թիրախը պատանիներն են ու աղջիկները։  Միայն 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի ապրիլ ամիսը՝ ՌԴ-ում գրանցվել է այս խաղի մեջ ներգրավված 130 երիտասարդի ու մանկահասակի մահ՝ այդ թվում բոլորը նույն հանգամանքներում։

Այս գործով եղել է միայն մեկ ձերբակալված անձ։  2015-ին Ֆիլիպ Լիս անվամբ հայտնի հակեր է հայտնաբերել ու ձերբակալվել  ռուս իրավապահների կողմից, սակայն մեկ տարի անց նա կալանավայրից,  չգիտես ինչու, ազատ է արձակվել։ Ռուս իրավապահները հայտնաբերել են նաև մի քանի տասնյակ երեխաների, ովքեր խոստովանել են, որ խաղացել են այդ խաղը ու ծանր հոգեբանական վիճակում են հայտնվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular