ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝
 
Այս իշխանության ցանկացած հայտարարություն նոր իրականություն է ստեղծում՝ նախորդից ավելի վտանգավոր ու ավելի ռիսկային։ Հենց հրահանգը եղավ, լարած տիկնիկի նման բոլորը սկսեցին խոսել «Զվարթնոցից» ռուսների դուրսբերման մասին։ Այստեղ հարցն օդանավակայանը չէ։

Պայմանագրով ռուսները պահում են ԱՊՀ սահմանները, մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանը։ Եվ շատ հավանական է, որ նիկոլա-ալենական արկածախնդրությանը ռուսները պատասխանեն շատ հանգիստ. եթե պնդում եք, ապա ոչ մի խնդիր, և ոչ միայն «Զվարթնոցից» ենք դուրս գալիս, այլև՝ մյուս սահմաններից։

Ու մենք կստանանք նոր իրականություն՝ բաց հայ-թուրքական սահման։ Այն բաց է լինելու ոչ միայն թուրքական բանակի, այլև՝ բազմապիսի զինյալ խմբերի,  Սիրիայից, Իրաքից անվերահսկելի խմբերի, խմբավորումների համար՝ սկսած տեռորիստներից, վարձկաններից, մինչև քաղաքացիական հոծ խմբեր։ Պատկերացնո՞ւմ եք ինչ իրականություն կարող է ստեղծվել սահմանակից մեր մարզերում, և ապակայունացման ի´նչ պոտենցիալ ունի հեռանկարը։
Այս պահին արդյո՞ք Հայաստանն ունի նոր սահման պահելու և նոր լարվածության օջախ զսպելու ռեսուրս։ Թուրքիան, վստահաբար, մեծ սիրով պրոքսի ուժերով կցանկանա ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։

Ես բերեցի միայն մեկ օրինակ, բայց այս իշխանության քայլերը, հայտարարությունները մեկը մեկից վտանգավոր են։ Միայն պատմական արկածախնդիրները կարող են խոսել նոր պատերազմի վտանգի մասին և զուգահեռ խզել հարաբերությունները անվտանգային միակ իրական համակարգի հետ։ Մեկ հոգին երկիրը բացահայտ տանում է նոր աղետի, միայնակ ճակատագրական որոշումներ է կայացնում, անում է բոլոր վտանգավոր հայտարարություններն ու քայլերը։  Ողբերգությունն այն է, որ դիմացը չկա մեկ այլ ՄԵԿ. Այս պահին  մենք բոլորս՝ հարուստ, ազդեցիկ, ինտելեկտուալ, ազնիվ, մտահոգ, հարյուրավոր կուսակցություններով, ազնիվ սրբազաններով, ընդդիմադիր բազմապիսի ֆորմատներով համատեղ չենք ձգում ինստիտուցիոնալ ՄԵԿ-ի, որ նրան կասեցնենք։

Սա աբսուրդ վիճակ է, աննորմալ իրականություն է, որը պետք է փոխել, ու լինել կոշտ` բոլոր խանգարողների հանդեպ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular