ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեռանալը հայկական ձևով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Argumenti.ru-ն գրում է, որ եթե ​​բրիտանացիները հեռանում են առանց հրաժեշտ տալու, ապա հայերը հրաժեշտ են տալիս, բայց չեն հեռանում։ Միայն այդպես կարելի է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում Երևանի ներկայության «սառեցման» մասին։ 
Հիշեցնենք, որ Փաշինյանը, չգիտես ինչու, ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին։ Ինչու՞, ի՞նչ պատճառով: Երևի հենց Ֆրանսիան է ընդհուպ մինչև Հայաստանում սահմանափակ զորամիավորումների տեղակայմամբ նշանակվել Երևանի նոր կուրատոր։ Ինչպես Փաշինյանն է ասում դա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի զավթումը կանխելու համար է: Կարիք չկա փորձել գնահատել իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը, քանի որ կան և՛ կողմ, և՛ դեմ (սա պետք է առանձին քննարկել) նախադրյալներ, բայց նկատելի է, որ Երևանում լրջորեն հավատում են, որ դա հնարավոր է և փնտրում են ապահովագրություն: Խնդիրն այն է, որ եվրոպական ապահովագրությունն ընդհանրապես, և փարիզյան ապահովագրությունը մասնավորապես, անհուսալի է։ Բայց մինչ հայ քաղաքական առաջնորդները շտապում են հովանավոր փնտրելու, նրանք բաց են թողել սեփական բանակը բարեփոխելու հնարավորությունը, և դրա համար վճարել Լեռնային Ղարաբաղի կորստով։
Իսկ Բաքուն լրջորեն ու մանրակրկիտ էր պատրաստվել դրան թիկունքում ունենալով այնպիսի լուրջ դաշնակից, ինչպիսին Թուրքիան է։ Հակամարտության մեջ որոշիչ դեր խաղացին հենց թուրքական ժամանակակից զինատեսակները, այդ թվում անօդաչու թռչող սարքերը, մշտական ​​համատեղ զորավարժությունները, հրահանգիչները։ Եվ դրա հետ միասին Բաքուն ոչ միայն բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում, այլ նաև հմտորեն խաղում է Եվրոպայի կարիքների վրա համեմատաբար էժան էներգառեսուրսներ տալով (խոսքը հուսալի ապահովագրության մասին է)։ Այսպիսով, 2023 թվականին Բաքուն ԵՄ է մատակարարել 12 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Իսկ 2027 թվականին այն արդեն կկազմի 20 մլրդ: Բաքուն նաև արտահանել է 26 մլն տոննա նավթ։ Թվերն, իհարկե, համեստ են, բայց որոշ եվրոպական երկրների համար դրանք չափազանց կարևոր են։ Հետևաբար, Բրյուսելը միշտ էլ աչք է փակելու տեղի ունեցողի վրա, այսինք ասելու է տղե՛րք, ինքներդ պարզեք ձեր հարցերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular