Փաշինյանը, պետբյուջեի հաշվին, մերձենում է սփյուռքի հետ․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ կառավարությունն ամռան ամիսներին պատրաստվում է անցկացնել «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր, որի շրջանակներում մոտ 400 սփյուռքահայ պատանիներ պիտի այցելեն Հայաստան։ Այդ նպատակի համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել։ Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ՝ սեպտեմբերի 22-ից, պատրաստվում են իրականացնել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում 22-35 տարեկան սփյուռքահայ 30 երիտասարդ պետք է այցելեն Հայաստան։ Թե ինչ թեմաներով են վերապատրաստելու, դեռեւս չեն հստակեցրել, բայց որոշել են պետբյուջեից 24 մլն դրամ հատկացնել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում