ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2008 թվականի մարտի 1-ին հայը սպանեց հային․ արյուն, մահ ու կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ինձ զանգահարեց Գևորգ Ալթունյանը, ասաց՝ ցրել են ժողովրդին: Արագ հագնվեցի և գնացի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկ: Այդ մասին տելեգրամ-ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով մարտիմեկյան դեպքերին․

«Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մայթին կանգնած նայում էի, թե ինչ է կատարվում դիմացի մայթին: Չէի հավատում, որ նման բանի ականատես կլինեմ. ինչպես են Երևանիս կենտրոնում առանց ամաչելու սաղավարտավոր հայ տղերքը հայ մարդկանց առանձնակի դաժանությամբ ծեծելով, հարվածելով գրոհում: Գուցե հիմա այս դաժան աշխարհում դա այնքան էլ անսովոր բան չէ, բայց ինձ՝ 28 տարեկան տղայիս համար դա մի սարսափ էր, ուղղակի չէի հավատում, որ նման բան հնարավոր է:

Հետո Մարիամը եկավ, և ամբողջ օրը եղել ենք փողոցներում. Սունդուկյանի անվան թատրոնի մոտ Գևորգի հետ այրվող Վիլիս մակնիշի ավտոմեքենա փորձեցինք մարել, հետո Նիկոլը եկավ (այն ժամանակ իրեն անձամբ չէի ճանաչում), հետո լուսահիշատակ Վիգեն Խաչատրյանին (Վիգեն Սուրենիչին) հանդիպեցինք, և ամբողջ գիշեր կողքս էր, չէր թողնում Մյասնիկյանի արձանից առաջ գնանք, միասին նայում էինք վերև ու էլի չէինք հավատում, որ Երևանի քաղաքապետարանի ֆոնին՝ երկնքում, կրակոցներ են տեղում: 
Հետո հայը սպանեց հային՝ 10 հոգի մահացավ, բազմաթիվ մարդիկ վրավորվեցին: Այդ ամենը մի բանի համար՝ որպեսզի իշխանությունն իր «աթոռը» պահպանի: Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար! 

Այդ օրը ինձ համար որոշում կայացրեցի, որ կա՛մ մեկընդմիշտ կլքեմ Հայաստանը, կա՛մ կանեմ ամեն ինչ, որ նման բան էլ երբեք չկրկնվի»,- գրել է Սիմոնյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular