ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշվեքննիչ պալատի աղմկահարույց բացահայտումները. Շրջակա միջավայրի նախարարություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ հաշվեքննիչ պալատը խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Պալատի ներկայացրած հաշվետվությունից պարզ է դառնում, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել: Բացի այդ, պարզվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում հատատեղերի որոշումները և բնափայտի մթերումներն իրականացվել են առանց անտառաշինական նախագծերի, ինչպես նաև առանց մասնագիտական հանձնաժողովների ուսումնասիրությունների և եզրակացությունների:

Գնումների պլանում առկա «Գնանշման հարցում» ընթացակարգով կատարված մի շարք գնումների ընթացքում առկա անհամապատասխանություններ, տեղեկագրում հրապարակման ենթակա նյութերը կամ չեն հրապարակվել, կամ հրապարակվել են սահմանված ժամկետի ուշացումով՝ որոշ դեպքերում խախտելով անգործության ժամկետը: 2005թ. ՊՈԱԿ-ին ամրակցված ըստ մասնաճյուղերի բաշխվածության անտառային ֆոնդը կազմել է 368,6 հազ. հա, սակայն 2019-2020թթ. ՊՈԱԿ-ի հետ կնքված «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության» պայմանագրերում վերջինիս տնօրինությանը հանրապետության անտառային ֆոնդի տարածքի պահպանմանը հանձնվել է 342,4 հազ. հա, 26,3 հազ. հա տարբերության վերաբերյալ հաշվեքննության օբյեկտը չունի պարզաբանում։ ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների սպասարկման տարածքները բաշխված են հիմնավորման։ Նպատակային արդյունավետության տեսակետից ուշագրավ է նաև, որ ՊՈԱԿ-ի կողմից շրջանակներում 2019-2020թթ. չհավաքագրված վարձավճարները կազմում են 19,600.2 հազ. դրամ։

Մյուս կողմից՝ բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» գնման ընթացակարգի համաձայն կատարված գործողությունների եւ դրանց հիմքերի վերաբերյալ գնումների ոլորտի՝ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային փաստաթղթերը։ 2019-2020թթ. ընթացքում փաստացի մատուցվել են ծառայություններ, որոնց գործընթացները պետք է կատարվեին՝ գնումների վերաբերյալ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

Հաշվեքննիչ պալատի ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular