ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ի իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներ։ Ի սկզբանե հիշյալ զեկույցները եղել են հունվարի 16-ի լիագումար նիստի օրակարգում, սակայն քվեարկությունը հետաձգվել է փետրվարի 28:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական խորհրդարանի երկու զեկույցներն էլ կարևոր դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաև պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքվի հարձակումը որակում է որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ձեռք բերված պարտավորությունների կոպիտ և ակնհայտ խախտում։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաև ընդգծում է, որ իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության։ Խորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների հարգման հարցում այդ երկրի զգալի առաջընթացով, մասնավորապես՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Եվրախորհրդարանն այնուհետև Եվրոպական միությանը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Ի թիվս այլնի, Եվրոպական խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կոչ է անում  ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորման ջանքերին: Խորհրդարանը նաև Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով:

ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ զեկույցը նաև պարունակում է դրույթներ, որոնք համընկնում են մյուս զեկույցի դրույթների հետ: Բացի դրանցից, այս զեկույցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով,  ինչպես նաև  ցանկացած դեպքում բացառել Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը։

Մեկնաբանելով հիշյալ զեկույցների ընդունումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է.

«Եվրոպական խորհրդարանը հավատարիմ է մնում իր գործառույթին որպես ժողովրդավարության պալատ՝ հստակ և օբյեկտիվ դիրքորոշում ընդունելով Ադրբեջանի թշնամական քաղաքականության վերաբերյալ, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք երախտապարտ ենք մեր ընտրված խորհրդարանականների մեծամասնությանը՝ իրենց անաչառության համար: Այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ, ցավոք, ԵՄ գործադիր իշխանությունը վարել և վարում է այլ քաղաքականություն՝ ի թիվս այլնի գովաբանելով Ադրբեջանի նավթային դիկտատորին որպես «վստահելի գործընկեր»։ Ի վերջո, գործադիրն է ձևավորում իրականությունը: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը կշարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը ԵՄ ընտրված ներկայացուցիչների հետ և կշարունակեն ԵՄ գործադիրին իր քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու աշխատանքները։ Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր։  Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հիմք են հանդիսանում այդ քայլերի համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular