ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 65,724․0 հազար դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն անդրադարձել է չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված ևս մեկ որոշման: Որոշման նպատակը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին 65,724․0 հազար դրամ հատկացնելն է՝ Խաչիկ սահմանամերձ բնակավայրի խնդիրների լուծման համար:

Սահմանամերձ գյուղերի բնակչության նվազման ռիսկը մեծանում է հատկապես սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված բնակավայրերում՝ անվտանգային, հոգեբանական պատճառներից, ինչպես նաև ելնելով բնակչության շրջանում սոցիալ-տնտեսական վիճակի նկատմամբ բացասական սպասումներից։ Խաչիկ բնակավայրի տնտեսական ու սոցիալական զարգացման անհամաչափությունը պայմանավորված են այնպիսի հիմնական գործոններով, ինչպիսիք են՝ սահմանամերձությունը, հեռավորությունը տնտեսական զարգացման մոտակա կենտրոնից, տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների բացակայությունը, դիրքը միջհամայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհների նկատմամբ։ Նշվածը խոչընդոտում է համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, համայնքի ներքին սոցիալական ու տնտեսական կայունությանը և նույնիսկ անվտանգությանը՝ նպաստելով բնակչության անցանկալի արտահոսքին: Ժողովրդագրության տեսանկյունից, ինչպես նաև անվտանգային առումով կարևոր խնդիրներից է նվազեցնել վերոնշյալ ռիսկերը և կանխարգելել բնակչության հնարավոր միգրացիոն շարժերը՝ լրացուցիչ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու միջոցով։

Որոշման հետ կապված Կառավարության ղեկավարը նշել է. «Վայոց ձորի մարզի Խաչիկ բնակավայրում շատ երկար ժամանակ մի պրոբլեմ գոյություն ունի, շատ խառը մի պատմություն, երբ գյուղի երկու բնակիչներ վարկ են վերցրել և գործնականում ամբողջ գյուղին դարձրել են վարկի երաշխավոր: Իհարկե, այս փաստի հետ կապված քրեական գործ էլ կա հարուցված, պատմություններ կան:

Մենք այս թեմայի հետ մի քանի անգամ առնչվել ենք և ամեն անգամ մտածում էինք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից: Պարզ է, չէ՞ իրավիճակը,, երկու քաղաքացի վարկ են վերցրել, ամբողջ գյուղին չգիտեմ ինչ մեխանիզմով դարձրել են երաշխավոր: Հետո այդ վարկերը չեն փակել և ամբողջ գյուղը, ըստ էության, հայտնվել է «սև ցուցակ»-ում, այսինքն՝ չեն կարողանում վարկ վերցնել: Ես, անկեղծ ասած, այս թեմայի հետ առնչվել եմ դեռևս այն ժամանակներում, երբ Ազգային ժողովի պատգամավոր էի, հետո մենք անընդհատ այս թեմային մոտենում ենք և փորձում ենք գտնել լուծում: Եվ ի վերջո, հասկանալով, որ լուծման այլ տարբերակ չի լինելու, և մանավանդ հիմա, երբ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ կառուցելու այդ ծրագիրը կա: Եվ Խաչիկ գյուղը, որն ունի ռազմավարական նշանակություն, փաստացի, ըստ էության, զրկված է այս ծրագրից որևէ կերպ օգտվելու հնարավորությունից:

Մենք Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք, կարծում եմ, եզակի մի որոշում, այսինքն՝ չպետք է սա ընկալվի որպես գործելակերպ: Մեր գործելակերպը պետք է լինի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը հնարավորինս մեծացնելը, որպեսզի նրանք այսպիսի պատմությունների մեջ չընկնեն: Բայց մենք որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել Խաչիկ գյուղի այն բնակիչներին, ովքեր երաշխավոր են դարձել, բացի այն երկու քաղաքացիներից, ովքեր սկսել են այս պատմությունը: Այդտեղ մենք որևէ հիմնավորում չգտանք, թե ինչու պիտի այդտեղ միջամտենք, որովհետև հազարավոր մարդիկ կան երկրում, որ այդ նույն իրավիճակում են: Բայց այն մյուս քաղաքացիները, ովքեր վստահության կամ ինչ-որ տեղ չիմացության զոհ են դարձել, մենք որոշեցինք այդ մարդկանց պատասխանատվության մի մասը կիսել»:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարությունը քաղաքական որոշման է գնացել, մեկանգամյա որոշման, և նման գործելակերպը չի կարող կրկնվել: «Եթե մինչև հիմա ընդհանրապես բացառվում էր, որ նրանց որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն վարկ կտա, հիմա այդ բեռը կզրոյացվի, պարտավորությունները կլինեն զրո, բայց պատմությունը չենք կարող ջնջել, բնականաբար: Հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունը: Մեր առաջնային նպատակն իրականում սա է, որ մենք Խաչիկ գյուղում տներ կառուցելու հնարավորություն ստեղծենք մարդկանց համար»,-ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular