Բանակն այն վիճակում է, որ ահագին թվով զինծառայող անբավարար է ստանում ատեստավորումից․ Վահագն Ալեքսանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրականում շատ վատ է, որ մեծ թվով զինծառայողներ չեն հաղթահարել աստեստավորումն ու անբավարար են ստացել։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձանաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը։
«Ցավալի է սա, փաստացի ստացվում է, որ զինծառայողների մի մասը կամ չի կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստությունը, կամ կրակային պատրաստությունը, կամ մասնագիտական հարցերը։ Այն, ինչ իրենց աշխատանքի հետ է անմիջապես կապված, անբավարար են ստացել։ Մենք հիմա խնդիր ենք դնում և ասում՝ սիրելի՛ զինծառայողներ, պատրաստվեք, պարապեք, մի քանի բան շատ սովորեք։ Այսպես պետք է անել, որ և՛բանակը դառնա մարտունակ, և՛ աշխատավարձը բարձրանա։ Այնպես չի լինում, որ աշխատավարձը բարձրացնես և բանակը դառնա մարտունակ»,- նկատեց պաշտպանության հանձնաժողովի անդամը։
Ըստ նրա՝ բանակն այն վիճակում է, որ ահագին թվով զինծառայող անբավարար է ստանում ատեստավորումից։
Նշենք, որ պաշպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, մասնակցել է 5783-ը, որոնցից 91-ը գերազանց են ստացել, 583-ը՝ լավ, 2152-ը՝ բավարար և 2957-ը՝ անբավարար։