ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք․ Երևանում հարազատ եղբայրները հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ դանակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում օգտագործելով դանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն տան բնակիչներ 56-ամյա Ստեփան Գ․-ի և 58-ամյա Արմեն Գ․-ի միջև, որի ժամանակ միմյանց մարմնի տարբեր մասերին հասցրել են հարվածներ։

Պարեկները տեղում նաև բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնց վրա հայտնաբերվել է արնանման հետքեր, ապա ժամանած բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular