Եթե մենք այսօր կանք հայ, պայմանավորված է եկեղեցու գոյությամբ, դա ոչ ոք չի պատրաստվում հերքել. ՀՀ նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաստ է բոլորիս, որ եթե մենք այսօր կանք հայ, դա հիմնականում պայմանավորված է եղել եկեղեցու գոյությամբ, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Պետականության կորուստը ամենամեծ վտանգն է եղել մեր ժողովրդի կորստի, ինքնության վերացման։
Այստեղ, իհարկե, անուրանալի, մեծ դեր է ունեցել առաքելական եկեղեցին: Ոչ ոք դա չի կարող հերքել և չի էլ պատրաստվում հերքել։ Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք ամենօրյա մեր իրականության հետ, և պատմության դաս է մեզ համար։ Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ դերը շարունակելու է պահպանել, դա պայմանավորված է նաև պետության վերաբերմունքով, բայց պայմանավորված է նաև մեր ժողովրդի էությամբ»,-ասել է նախագահը։