ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է երկրորդ ադրբեջանցին․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ գրել էինք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնք են ներխուժել նախնական տվյալներով երկու ադրբեջանցիներ։ Սակայն, նրանցից միայն մեկի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց։ Ավելի ուշ էլ ՔԿ-ն հայտնեց, որ ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից վնասազերծված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը ձերբակալված է։

Իսկ ո՞ւր է երկրորդ ադրբեջանցին․ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, անգամ հստակ հայտնի չէ՝ երկրորդը եղե՞լ է, թե՞ ոչ։

ՔԿ-ից MediaHub-ին տեղեկացրին, որ երկրորդ ադրբեջանցի զինծառայողի առկայության մասին տվյալ այս պահի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեն չունի։

«Բայց առկա տեղեկատվությունը վարույթի շրջանակում կստուգվի»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Տեղ համայնքի բնակիչներն էլ մեզ հետ զրույցում պատմեցին՝ իրենք էլ երկրորդի մասին դեռ լուր չունեն։

«Երկրորդ ադրբեջանցուն հայկական կողմից ոչ ոք չի տեսել, ուղղակի երբ ադրբեջանցուն բռնել են, ինքն ասել է, որ հետը երկրորդ մարդ է եղել, որը փախել է։ Բայց հստակ չի ասել՝ որ ուղղությամբ է փախել՝ դեպի գյո՞ւղ, թե՞ իրենց պոստեր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ երեկ մինչև ուշ գիշեր գյուղի տղամարդիկ դրսում են եղել, փնտրել են ադրբեջանցուն, սակայն ոչ մի անհանգստացնող բան չեն նկատել։

«Դե հիմա փնտրում ենք, կգտնենք, թե չէ, ոչ ոք չգիտի»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն էլ երեկ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ մեկ զինծառայող մոլորվել ու հայտնվել է հայկական կողմում։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular