ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլեֆ մի քանի կոմբինացիայով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Նիկոլ Փաշինյանի Փարիզում տրված հարցազրույցից մի շարք հատվածներ տարածվեցին մամուլում, որտեղ Փաշինյանը նշել է, թե «Ալիևը ձգտում է ոչ թե խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ Հայաստանում նոր տարածքներ ձեռք բերել»։ Ի դեպ, այս դրվագն ուշագրավ է նրանով, որ սա ասում է Փաշինյանը, ով 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո սկսեց ակտիվորեն խոսել, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» մասին՝ հետո այն վերածելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի։

Ստացվում է, որ մենք բախվում ենք փաշինյանական հերթական ստին ու նոնսեսին․ ակնհայտ է, որ Նիկոլն ու նրա իշխանությունը վերջին տարիներին ինքնամոռաց լծված են հասարակության զգոնությունը բթացնելու գործին և ահա միայն հիմա է Փաշինյանը հայտարարում, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել։ Մի բան, որի մասին պատերազմից հետո խոսում էին բոլորը՝ հայտարարելով, որ Արցախից հետո հերթը Հայաստանինն է լինելու։

Կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը նման հայտարարություններ և մանիպուլյատիվ «պրյոմների» է գնում հենց Եվրոպայում՝ Արևմուտքից սպառազինություն ձեռք բերելու կոնտեքստը հաշվի առնելով և իր պատկերացմամբ փորձում եվրոպացիների ուշադրությունն էլ ավելի կենտրոնացնել այս դրվագի վրա։ Չնայած, այն ինչ այսօր անում են ՀՀ իշխանավորները՝ զենքի ձեռք բերման և ընդհանրապես սպառազինության հետ կապված տարբեր դրվագների անհասկանալի լուսաբանման ու փիառման առումով, լրիվ այլ քննարկման առարկա է։

Նույն ֆրանսիական հարթակից Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Նույն հակառուսական թեզերի շարքում էր, երբ նա ընդգծել էր, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։ Այսինքն՝ քննարկվում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Նա նաև ասել էր, թե այս պահին Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության հարցում առավելություններ, ցավոք, չեն տեսել։

Թերևս վստահաբար կարող ենք արձանագրել, որ ռուսական կողմի համար այս հայտարարությունները բնավ մեծ անակնկալ չէին, քանի որ ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը հուշում էր, որ ՀԱՊԿ անդամակցության դադարեցման մասին գործընթաց կնախաձեռնվի։

Ըստ էության, Մյունխենի անվտանգության կոնֆերանսն առանցքային էր նաև այս հայտարարությունների առումով, քանի որ Արևմուտքը Հայաստանից գործնական քայլեր էր ակնկալում Ռուսաստանի ուղղությամբ, ուստի Փաշինյանը տևական ժամանակ արվող ակնարկներից, հայտարարություններից հետո նման բան է անում՝ փորձելով բավարարել Արևմուտքին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները էապես չսրել, քանի որ ՀՀ-ից անընդհատ խոսում էին այդ մասին՝ կարծես ՀԱՊԿ-ին նախապատրաստելով սրան։

Բնավ զարմանալի չի լինի, երբ մի օր արթնանաք և Նիկոլը հայտարարի, որ Հայաստանն այլևս ՀԱՊԿ անդամ չէ, թեև դրա համար որևէ ընթացակարգ տեղի չի ունեցել, այսինքն՝ ուղիղ այդ մասին ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և մյուս գործընկերներին չի ասվում, այլ հայտարարվում է Արևմուտքում։ Սա ինքնին շատ հետաքրքիր երևույթ է, երբ նման բաների մասին հայտարարվում է։

Եթե դիտարկենք ռազմաբազայի հարցը, այն համեմատաբար շատ ավելի բարդ է, որից հնարավոր չէ խոսել եվրոպական մայրաքաղաքներում և համարել, որ հարցը լուծված է, քանի որ բազան ՀՀ-ից հանելը ենթադրում է այդ մասին ուղիղ խոսել Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, որ այս հարցին մոտ գալիս պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների իրավապայմանագրային ողջ բազան, չնայած, հետհայացք գցելով փաշինյանական ավատյուրաներին՝ չի բացառվում նաև, որ այս հարցում ևս ինչ-որ անհասկանալի զարգացումներ տեղի կունենան։ Ի դեպ, հենց այս նույն տրամաբանության շրջանակում է նաև ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մեջ և եվրոպացի դիտորդների մուտքն այդ գոտի արգելելու համար մեղադրելը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular