ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հույս ունի ուժային պրեսինգի միջոցով հասնել նոր զիջումների. Արա Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ փորձում է ուժի սպառնալիքի միջոցով նոր զիջումներ պարտադրել Հայաստանին:

«Ադրբեջանական իշխանությունների քաղաքական խոսույթն այն է, որ իրենց համար կարեւոր է ուժի սպառնալիքն ու ուժի ուղղակի գործադրումը: Սա, իհարկե, կախված է հանգամանքներից, արդյոք այդ հանգամանքները թույլ են տալիս ուժի ուղիղ կիրառում, թե դրանք թույլ են տալիս միայն ուժի սպառնալիք: Ցավոք, Հայաստանի իշխանությունների վարքագիծը թույլ է տալիս ադրբեջանական իշխանություններին հույս ունենալ, որ այդ վարքագիծը լինելու է արդյունավետ ու պրեսինգն աշխատելու է Հայաստանի վրա: Մենք տեսել ենք, որ ՀՀ իշխանությունները կարմիր գծեր են հռչակել, բայց ամեն անգամ Բաքվի պրեսինգային քաղաքականության հետեւանքով Հայաստաը սկսել է փոխել իր կարմիր գծերը: Սա Ադրբեջանին թույլ է տալիս հույս ունենալ, որ Երեւանի կողմից հռչակված ցանկացած կարմիր գծից հետո ուժային պրեսինգի միջոցով կարելի է հասնել նոր զիջումների եւ ռազմավարական նպատակների»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արա Պողոսյանը:

Ադրբեջանի նախագահը նախօրեին Խոջալու կատարած այցի ժամանակ հանդես եկավ նոր սպառնալիքով՝ հայտարարելով, թե «Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»:

Իլհամ Ալիեւը Հայաստանին ուղղված այս սպառնալիքը հնչեցրեց Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցություններին ընդառաջ. փետրվարի 28-29-ը Բեռլինում նախատեսված է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Քաղաքագետ Արա Պողոսյանն այս բանակցություններից սպասելիքներ չունի:

«Սա լինելու է հերթական հանդիպումը, իսկ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը դեռ հեռու է իրականություն դառնալուց»,- ասաց նա:

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի հարձակման հավանականության մասին, քաղաքագետը շեշտեց, որ պատերազմի վտանգը միշտ էլ բարձր է եղել:

«Փաշինյանի հայտարարությունը երկու ուղղություն ունի. առաջինը՝ գտնվելով Ֆրանսիայի մայրաքաղաքում, որը Հայաստանի համար ներկա պահին հիմնական ռազմաքաղաքական գործընկերն է, փորձ արվեց Ֆրանսիայի կողմից օժանդակություն ապահովել, այլ հարց է, թե դա ինչ տեսքով կլինի: Բայց Նիկոլ Փաշինյանի հայտարությունն ինձ համար տարօրինակ էր, քանին որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում էին, որ մենք մոտենում ենք խաղաղության դարաշրջանին եւ Ադրբեջանն էլ կառուցողական է տրամադրված դրան: Իսկ երբ մենք խոսում էինք պատերազմի հավանականության ու այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի ձախողման մասին, մեզ մեղադրում էին դավաճանության մեջ: Բայց իրենք ստիպված եղան առերեսվել իրականության հետ եւ խոստովանել պատերազմի հավանականության մասին: Դրա մասին նրանք հայտարարեցին միայն այն ժամանակ, երբ պատերազմի հավանականությունը մեծացավ, Ադրբեջանից հնչեցին ուժի կիրառման սպառնալիքներ, այս կերպ նրանք հնարավորություն չտվեցին ժողովրդին տեղեկացված լինել եւ իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր կատարել, կազմակերպվել, ինչը կբարձրացներ ժողովրդի ու պետության դիմադրողականությունը»,- հավելեց Արա Պողոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular