ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգություն Սյունիքում. Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցելՍսյունքիի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվերեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և մոտակա հենակետից ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն ու Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննիսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը և նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել: Փրկարարներն էլ այս պահին տեղում իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ մինչև ցիտեռնի դատարկվելը:

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular