ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ նախագահի տեղակալի կնոջ աշխատավարձը կրկնապատկվել է, մեքենայի արժեքը՝ եռապատկվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի (իրականում, Արտյոմ Սմբատյանը 2024 թվականի փետրվարի 27-ից ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից - խմբ.) հայտարարագրերը լավագույնս արտացոլում են ՔՊ-ական իշխանավորի հետհեղափոխական դասական կյանքի ուղին։ ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արտյոմ Սմբատյանը մինչեւ 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպերլիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր, աշխատել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019թ.-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021թ.-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Առողջապահական ոլորտում Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել ոչ միայն իրեն, այլ նաեւ կնոջը եւ զոքանչին։

Այսպիսով, եթե Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, 2019 թվականին «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» ԲԿ-ում վարձատրվում էր տարին 3,4 միլիոն դրամ, ապա մեկ տարի անց նրա տարեկան աշխատավարձը գրեթե կրկնապատկվում է` դառնալով 5,1 միլիոն դրամ։ Եվ այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Մկրտչյանի ամուսինը ճամփորդում է առողջապահական ոլորտի ցանկալի պաշտոններով։ Ավելին՝ 2020 թվականին բժշկուհին՝ Գոհար Մկրտչյանը, սկսում է աշխատել միանգամից 3 հիվանդանոցում, իսկ մեկ տարի անց վաճառում է իր Nissan մակնիշի ավտոմեքենան եւ նույն օրը եռակի թանկ՝ 6,2 միլիոն դրամով, ձեռք է բերում BMW մակնիշի ավտոմեքենա։ Սմբատյանի զոքանչի մասին դեռ 2022 թվականին մամուլը գրել էր, որ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ 2019թ.-ին իր անունով ուներ գրանցված միայն մեկ բնակելի տուն, որը ժառանգություն է։ Նա հասցրել է ձեռք բերել նաեւ մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում եւ բնակարան Աջափնյակում։ Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երեւանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։

Ստացվում է, որ ոչ միայն պատգամավորներն ու նախարարներն են օգտվում իրենց ընձեռնված «հնարավորությունից», այլ նաեւ նրանց ընկերները։ Այդ ընկերները, ստացվում է, ավելի շատ ունեցվածք են կուտակում, քան նրանց հովանավորողները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular