ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումն անխուսափելի կլինի, եթե դաշինքը զորքեր ուղարկի Ուկրաինա․ Կրեմլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումն  անխուսափելի կլինի, եթե Արևմուտքը  զորքեր ուղարկի Ուկրաինա, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս դեպքում պետք է խոսել ուղիղ առճակատման ոչ թե հավանականության, այլ անխուսափելիության մասին, և մենք դա հենց այդպես էլ գնահատում ենք»- ասել է Պեսկովը՝  պատասխանելով  հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում էսկալացիայի ռիսկերը և ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատման հավանականությունը, եթե Արևմուտքն Ուկրաինա զորքեր ուղարկի։ 

Պեսկովը հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է իր ասածի պես գնահատեն այդ քայլի հետևանքները և իրենք իրենց հաշիվ տան՝ սեփական գործողություններում։

«Նաև իրենք իրենց հարց տան՝ դա բխո՞ւմ է արդյոք իրենց շահերից, և ամենակարևորը` իրենց երկրների քաղաքացիների շահերից»,- ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular