ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավոտյան արթնանում ես ու իմանում՝ երկիրդ սառեցրել է կապերը ՀԱՊԿ-ի հետ, պարզաբանում չկա․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հարաբերություններում կարևոր գործոն է երկրի ընկալելի և կանխատեսելի լինելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց՝  անկախ այն հանգամանքից, թե գաղափարական կամ քաղաքական ուղղվածության առումով ինչ առաջնահերթություններ կամ նպատակներ ես հռչակում և դա որքանով է հաճո հարևաններիդ կամ, առհասարակ, քո հետ հարաբերությունների, առնչության դաշտում գտնվող միջազգային այլ սուբյեկտներին, մեկ է՝ կարևորը բոլոր իրավիճակներում սկզբունքներ ունենալն ու դա պահպանելն է:

«Հիմա ի՞նչ է կատարվում մեր երկրում: Առավոտյան արթնանում ես ու պարզում, որ քո երկիրը սառեցրել է իր հարաբերությունները այն ռազմաքաղաքական դաշինքին, որտեղ գտնվել կամ գտնվում ես:

Ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, մեկ էլ տեսնում ես՝ ՀԱՊԿ-ն արձագանքում է, որ նման դիմում չի ստացվել, ՌԴ պաշտոնյաներից մեկը խոսում է այն մասին, որ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց դեռ նորություն չունեն, իսկ ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք կամ իրավասու կառույցները որևէ կերպ չեն պարզաբանում իրավիճակը»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա ընդգծեց՝ այստեղ խնդիրն ամենևին դեռ այն չէ, թե ով և ինչքանով է իր պարտականությունները կատարում կամ չի կատարում, ով որտեղ, ինչ պատասխանատվություն ունի և ինչի հետևանքով է ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունները մոտենում զրոյականին:

«Ասածս զուտ հարաբերությունների այն նշաձողի մասին է, որն այսօր առկա է մի երկրի հետ, ով այս տարածաշրջանում և ոչ միայն՝ մեծ դերակատար է և նրա հետ հարաբերությունները փչացնելը կամ գետնին հավասարեցնելն անշուշտ չի բխում հայության հավաքական շահերից: Նույնը վերաբերվում է Ֆրանսիայից կամ Հնդկաստանից մատակարարվող սպառազինությանը կամ ռազմական տեխնիկային:

Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինք ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ: Եթե նույն այս գնումները լիներ մեկ այլ՝ կանխատեսելի իշխանությունների պարագայում և թեման սուր ընկալող սուբյեկտների հետ ճիշտ ու անկեղծ հարաբերություններ լիներ, ապա թեման այս ծավալի շահարկումների չէր ենթարկվի:

Պարզ ասած, բոլորը կընկալեին, որ ադրբեջանական սպառնալիքներին և ուժի կիրառման շանտաժին դիմակայելու համար Հայաստանը որտեղից հասցնում զենք-զինամթերք է գնում և դա ուղղված է ոչ թե բարեկամ կամ դաշնակից երկրի տարածաշրջանային շահերի դեմ, այլ սեփական պաշտպանողականությունն ուժեղացնելու և ամրապնդելու համար է:

Հայաստանն ընկավ, որովհետև երկրի ղեկը ստանձնեցին արկածախնդիրներ, ովքեր սեփական շահն ու իշխանությունն ամեն ինչից վեր են համարում, մարդիկ, որոնք ինքնիշխանության անվան տակ ում թրի տակով ասես չանցան, ում ասես չերկրպագեցին, իսկ գինը՝ տանուլ տված հայրենիքն է»,-ելույթն ամփոփեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular