ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի խնդիրները նշանակալի չափով բխում են նրանից, որ երազում ենք ինչ-որ պայմանական փայլփլուն Դուբայի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Թշնամական միջավայրում և փաստացի հավերժական պատերազմի տարածաշրջանում, փոխանակ ոտքից գլուխ ռազմականացված և ավանդականության ու արդիականացման համերաշխ միաձուլմամբ մինիմալիստական ոճի հասարակություն և պետություն կերտելու, մենք մեծամասամբ ձևավորել ենք անհագ սպառողականության և անողաշար օպորտունիզմի ու հարմարվողականության «գաղափարներով» տոգորված վերնախավեր, որոնց ընդօրինակում է նաև հանրության մի զգալի հատված։ 

Հայաստանի այսօրվա խնդիրները նշանակալի չափով բխում են նրանից, որ մեր մահը տենչող ագրեսիվ թշնամիների հարևանությամբ մենք երազում ենք ինչ-որ պայմանական փայլփլուն Դուբայի մասին, որն այստեղ ունենալն անհնարին է, մինչդեռ հնարավոր է կերտել անվտանգ ու ավելորդ փայլից զուրկ պայմանական Սպարտա, որն էլ միայն ունակ կարող է լինել թշնամուն ծնկի բերելու և ապահովելու մեր հարատևությունն ու հզորացումը։

#հավերժականՀայաստանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular