ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում 2022 թվականին Հայաստանը բարձր տնտեսական աճ արձանագրեց, որի ազդեցությունն իներցիայով շարունակվեց նաև անցյալ տարի։ Արդյունքում էական եկամուտներ հոսեցին դեպի պետական բյուջե։ Իսկ այս տարի արտաքին գործոնների փոփոխությունների արդյունքում արդեն այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպի պահպանման համար նոր ռիսկեր են նկատվում։ Տնտեսական առումով վտանգավոր իրավիճակ է առաջացնում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում ավելացող լարվածությունը, քանի որ Հայաստանի տնտեսությունն ուղղակի սերտաճած է ռուսական տնտեսությանը։ Միայն առաջացող խնդիրները հայկական արտահանման ճանապարհին դեպի ռուսական շուկա կարող են ծնկի բերել մեր տնտեսությունը։

Պատահական չեն փորձագիտական շրջանակներում կանխատեսումներ արվում, որ 2024 թվականի վերջում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից առավել մռայլ պատկեր ենք ունենալու։ Իսկ այս պայմաններում բնական է, որ ֆինանսական մուտքերը պետբյուջե էականորեն նվազելու են։ Բայց իշխանությունները միայն հակված են խոսել այն մասին, թե ամեն տարի ավելացնում են պետբյուջե մուտքագրվող ֆինանսական ռեսուրսների ծավալը։ Ու նրանք ոչ թե քայլեր են ձեռնարկում երկրի ներտնտեսական միջավայրն ավելի բարելավելու ուղղությամբ, այլ շարժվում են ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկերի ու տուրքերի միջոցով դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը։

Օրինակ՝ գործադիրը նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն, բարձրացվելու է հարկային բեռը փաստաբանների և նոտարների համար, ինչն էլ ավտոմատ հանգեցնելու է մատուցվող ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը։ Վերջնարդյունքում այս ծառայությունների հարկային բեռը հասարակ քաղաքացիների ուսերին է դրվելու, ովքեր օգտվում են իրավաբանական ծառայություններից։ Հաջորդ թեման վերաբերում է, այսպես ասած, «խոպանչիներին»։ Բնական է, որ կառավարության այսպիսի հարկային նախաձեռնությունը արտագնա աշխատանքի մեկնողների կողմից բուռն դժգոհության հանդիպեց. նրանք տարբեր վայրերում բողոքի ակցիաներ կազմակերպեցին ու ճանապարհներ փակեցին։ Բայց այս ամենի մեջ կա մեկ այլ ուշագրավ իրողություն:

Կոնկրետ «խոպանչիների» պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դիպչում են մարդկանց գրպանին, ապա նրանք իսկույն էմոցիոնալ դրսևորումներով բողոքի են դուրս գալիս, իսկ երբ իշխանությունները մեր հայրենիքն են մասմաս զիջում թշնամուն ու Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ նույն մարդիկ հաճախ անտարբեր են կամ էլ արդարացնում են իշխանությունների գործողությունները։ Այս է մեր ցավալի իրականությունը։ Ճիշտ է՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի արդյունքում իշխանությունները որոշեցին հետ կանգնել իրենց մտադրություններից, բայց այն ուղղակի ժամանակավոր բնույթ ունի, հատկապես եթե հաշվի ենք առնում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հերթական հայտարարությունը՝ հարկ վճարելու և օդանավակայանի ճանապարհի մասին։ Երևի այդ ճանապարհներից շուտով միայն քպականները իրավունք ունենան օգտվել:

Ու ընդհանրապես, ստացվում է, որ քաղաքացիները պարտավոր են մտնել օրավուր մեծացող հարկային ու տուրքային ծանրաբեռնվածության տակ, իսկ իշխանություններն ազատ են մուտքագրված միջոցները իրենց ուզածի պես ծախսելու հարցում։ Նրանք կարող են առանց հարկ վճարողին ու ընդհանրապես հանրությանը որևէ օգուտ տալու միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ, անհասկանալի ու անարդյունավետ գործուղումների մեկնել, այսինքն, իրենց լեզվամտածողությամբ ասած, «ֆռֆռալ», օրավուր ճոխացնել իրենց բարեկեցությունը և այլն: Մամուլում պակաս չկա այնպիսի հրապարակումների, որոնցում նշվում է իշխանությունների կողմից պետական միջոցներից ոչինչ չտվող միջոցառումների կազմակերպման, շռայլ գնումների, անիմաստ գործուղումների կամ աննպատակահարմար հաստիքների ավելացման մասին։

Էլ չենք խոսում քպականների հայտարարագրերի մասին, առավել ևս «չհայտարարագրվածի» մասին: Թե բա՝ համակարգային կոռուպցիան վերացած է: «Հպարտ քաղաքացին», մերօրյա «հերոսը» թող հարկեր ու տուրքեր վճարի, իսկ իշխանավորները վայելեն իրենց պաշտոնները: Ու այդքանից հետո ուզում եք, որ կամավոր հեռանա՞ն...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular