ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն արտոնել է թուրքական կապիտալի և ապրանքների էքսպանսիան դեպի Հայաստան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ: Սա այն դեպքում, երբ դեպի այդ երկիր հայկական ապրանք չի արտահանվում։ Թուրքիան բարձր՝ 1000 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ, որի հետեւանքով ցանկացած ապրանք թանկանում է մոտ 10 անգամ եւ անմրցունակ դառնում թուրքական շուկայում։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը համարժեք միջոցառումներ չի կիրառում եւ սահմանափակում թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։ Ըստ էության, Փաշինյանի կառավարության նման լոյալությունը թուրքական ապրանքների էքսպանսիայի հանդեպ պետք է դիտարկել Հայաստանը թրքացնելու վերջինիս ծրագրի համատեքստում: Եթե Փաշինյանը պատրաստ է Արևմուտքի թելադրանքով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով հրաժարվել հայ ազգային ինքնությունից և սիմվոլիկայից, ի դեմս՝ Արարատի, ապա ինչու պետք է խոչընդոտի Հայաստանի բաթումիզացիային, երբ տարածքները ոչ թե պատերազմով են գրավվում, այլ կապիտալի միջոցով: Գաղտնիք չէ, որ  ներկայումս Թուրքիան Վրաստանի խոշորագույն ներդրողն է։ Դա արտահայտվում է հատկապես Աջարիայում։ Այնտեղ արդեն կան փողոցներ, որտեղ արդեն գրեթե ոչ ոք վրացերեն չի խոսում։ Վրացի փորձագետ Բադրի Նաչկեբիան ամիսներ առաջ ահազանգում էր, որ մարզի բնակչության մի մասն իսլամ է ընդունել, և որ ինտեգրացված բիզնեսն անչափ մտահոգիչ է:

Կասկածից վեր է, որ թուրքական ապրանքներով Հայաստանի շուկայի հեղեղված լինելը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է։ Ներմուծելով և գնելով թուրքական արտադրության ապրանքները՝ առաջինը՝ խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությանը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն, երկրորդը՝  վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողություններն այդ ապրանքների միջոցով, երրորդը՝ դժվարություններ ենք ստեղծում այն ապրանքների  արտադրության ստեղծման եւ զարգացման համար, որոնց տեղում արտադրելու հնարավորություններն առկա են, այսինքն՝ հարվածում ենք տեղական արտադրողին և ավել գումարներ վճարում Թուրքիայի բյուջե: Դիցուք՝ Հայաստանը մեծ քանակությամբ լոլիկ է ներկրում Թուրքիայից, որտեղ ապրանքի ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դրան նպաստում են կլիման, էներգակիրների էժանությունը, պետական սուբսիդավորումները, արտադրական մեծ ծավալները։ Բացի այդ, Թուրքիայի տեղական արտադրողները պետությունից աջակցություն են ստանում արտահանման սուբսիդավորման տեսքով։ Արդյունքում՝ ապրանքները, որոնք հասնում են Հայաստան ու վաճառվում այստեղ, տեղական արտադրողի՝ շահույթ ստանալու բոլոր հույսերը կոտրում են:

Քայլերը, որոնք վերջին շրջանում անում է Փաշինյանը, ակնհայտորեն միտված են Հայաստանի թրքացմանը՝ դպրոցական դասագրքերում հայկական տեղանունները թուրքականով փոխարինելուց մինչև Արարատի դեմ ծավալված պատերազմ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար սահմանադրական հիմքերի ստեղծում և թուրքական կապիտալի և ապրանքների էքսպանսիայի արտոնում: Ավելորդ է ասել, թե ինչ հետևանքներ այս քայլերը կարող են ունենալ Հայաստանի անվտանգության և տնտեսության համար․ ըստ էության, երկու համակարգերն էլ կանգնելու են կոլապսի ենթարկվելու վտանգի առջև...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular