ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կան հիմքեր պնդելու, որ դատարանն անկողմնակալ չէ, Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք գտնում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է՝ իր բոլոր տխուր հետևություններով: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ դատական նիստի ավարտից հետո։

Նրա խոսքով, իրենց պարտքն ու պարտականությունն էր մինչև դատավորին բացարկ հայտնելը ներկայացնել միջնորդություն, որ դատարանը թույլ տա Արմեն Աշոտյանին մեկնել Եվրոպա՝ Մասնակցելու ԵԺԿ համագումարին։

«Քաղաքական գործիչ չլինելով՝ ես լավ պատկերացնում եմ ԵԺԿ համագումարի կարևորությունը, որը տեղի է ունենում մի քանի տարին մեկ։ Այնտեղ Հայաստանի շահերի ներկայացումը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ամենայն հարգանքով մյուսների նկատմամբ՝ հաշվի առնելով Աշոտյանի փորձառությունը, նա կարող էր լավագույնս ներկայացնել Հայաստանի շահերն այնտեղ»,-ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ հաջորդ նիստի մեկնարկին բացարկ են ներկայացնելու դատավորին. «Մենք շարունակում ենք կարծել, որ կան հիմքեր պնդելու, որ դատավորն անկողմնակալ չէ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular