Պապիկյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:
«Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եմ գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ ենք փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։
Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։