ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ մանրամասներ՝ Արամ Ասատուրյանի առաջիկա պաշտոնանկության պատճառների մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի անվան շուրջ սկանդալ է հասունանում: Մամուլը դեռ երեկվանից հրապարակում էր, որ Ասատուրյանն ազատվել է աշխատանքից: Չնայած այդ տեղեկությունը պաշտոնապես հերքվեց, սակայն դա չի նշանակում, որ աղմուկը հոսպիտալի պետի անվան շուրջ՝ դադարեց: 

Արամ Ասատուրյանի, այսպես ասած, աշխատանքից ազատման թեմայի հետ կապված՝ ԼՈւՐԵՐ.com-ին որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Եվ այսպես՝ ըստ մեր տեղեկությունների, Ասատուրյանն իսկապես աշխատանքից հեռացվելու է, դրա համար կան լուրջ ու ծանրակշիռ պատճառներ: Սակայն, դա հիմա տեղի չի ունենա:

Գալով նրա հնարավոր պաշտոնանկության պատճառներին, նշենք, որ Ասատուրյանը դեռ նախորդ տարի, երբ Պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, մի քանի անգամ զգուշացվել էր: Այն ժամանակ հոսպիտալում ստուգումների արդյունքում հայտնի էր դարձել, որ Ասատուրյանը արհեստական հիվանդություններ գրելով, հոսպիտալում զինվոր էր պահում: Պետք է նշել, որ նմանատիպ խնդիրները բավական շատ են պատահում զինվորական հոսպիտալներում, մամուլում շատ հրապարակումներ են եղել այդ մասին: 

Ինչևէ: Նախարար Օհանյանը ներել է նրան՝ հաշվի առնելով լավ բժիշկ, լավ մասնագետ լինելու հանգամանքը: Բայց հետագայում ավելի խիստ ստուգումներ են անցկացվել հոսպիտալում և այլ չարաշահումներ հայտնաբերվել: Ճիշտ է՝ Ասատուրյանը այդ բացերը լրացրել է, բայց նրա պաշտոնանկության հարցն այդ ժամանակ արդեն վերջնական վճռված է եղել:

Նրան պետք է դեռևս դեկտեմբեր ամսին հեռացնեին աշխատանքից, սակայն հաշվի առնելով նախընտրական շրջանը, գործընթացը հետաձգվել է: Ըստ մեր տեղեկությունների՝ չի բացառվում նաև, որ իր պաշտոնանկության մասին լուրերն այժմ, ընտրություններից հետո, տարածվում են հենց Ասատուրյանի կամ իր մերձավորների կողմից՝ այդ կերպ փորձելով թեման քաղաքականցնել ու սրբագրել կատարվածն ու իրեն: 

Քրիստինա Աղալարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular