ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատեստավորման գործընթացը բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչներից է․ Պապիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ատեստավորման գործընթացը բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչներից է։

Ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացի մեկնարկին․

«Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ ընդգծել եմ գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ։

Խոսելով նախորդ տարվա ընթացքում ատեստավորված բարձրաստիճան սպաների դրական արդյունքների և քննական հանձնաժողովների առավելագույն օբյեկտիվության մասին՝ հույս եմ հայտնել, որ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալու ունենալ ամրակազմ, կեցվածքով ձիգ, մասնագիտորեն պատրաստված և առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու ունակ զինծառայողներ, որոնք իրենց արդյունքներով միաժամանակ դրական օրինակ են ծառայելու ենթակաների համար։

Ատեստավորման առաջին օրը՝ փետրվարի 26-ին, բարձրաստիճան սպաները, ըստ տարիքային խմբերի նախատեսված նորմատիվների, հանձնել են ստուգարքներ ֆիզիկական պատրաստությունից՝ ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Զուգահեռ` սպայակազմի մյուս խումբը հանձնել է նորմատիվներ շարային պատրաստությունից՝ զենքով և առանց զենքի։

Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular