ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նաշա Ռաշա»-ն Միխայիլ Գալուստյանի հետ վերադառնում է ТНТ

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսական ТНТ հեռուստաալիքը վերսկսելու է «Նաշա Ռաշա» հումորային հայտնի նախագիծը։ Հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արկադի Վոդախովը հայտարարել է, որ հեռուստաալիքը պատրաստում է նաև «Նաշա Ռաշա» հաղորդաշարի նոր տարբերակը Միխայիլ Գալուստյանի և Սերգեյ Սվետլակովի մասնակցությամբ։

Միաժամանակ նշվում է, որ պրեմիերայի ամսաթիվը հայտնի չէ։

TNT հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին շոուի վերադարձի մասին ակնարկում էր դեռ 2023 թվականի դեկտեմբերին։

Գալուստյանն ու Սվետլակովը պայմանագրեր են կնքել, որոնց համաձայն նրանք դարձել են TNT հեռուստաալիքի դեմքերը և նկարահանվելու են հետագա նախագծերում:

«Նաշա Ռաշա» հումորային հաղորդումը հեռարձակվել է 2006-ից 2011 թվականներին։ Այս ընթացքում այն ձեռք է բերել հսկայական ժողովրդականություն: Շոուի գլխավոր դերերը կատարել են Միխայիլ Գալուստյանը և Սերգեյ Սվետլակովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular