ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում. Լուկաշենկո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին, ասել է, որ Երևանը չպետք է նեղանա կազմակերպությունից: Այս մասին գրում է ԲելՏԱ-ն:

Երկրի ղեկավարը նշել է, որ այս թեման մեկ անգամ չէ, որ քննարկվել է, և պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։

«ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ, դուք էլ եք դա հասկանում, մասամբ այստեղից է գալիս համապատասխան դիրքորոշումը։ Եվ երրորդ՝ Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում։ Այդ դեպքում պատերազմը մինչև հիմա կշարունակվեր, և հազարավոր մարդիկ կզոհվեին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նա նշել է, որ Հայաստանում իշխանական համակարգն այնպես է կառուցված, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը պետք է խորհրդարանում որոշվի:

«Այնտեղ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել՝ մտնել, թե դուրս գալ, այնտեղ խորհրդարանն է որոշում: Կարծում եմ՝ Հայաստանի խորհրդարանում խելամիտ մարդիկ մեծամասնություն են:Մեր, ՀԱՊԿ-ի դեմ դժգոհություններ լինել չեն կարող», - հավելել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular