ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդների ձայնը լսելի չէ, բայց նրանց ներուժը կարևոր է երկրի զարգացման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը Արտաշատում հանդիպել է երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվել են մարզի հետ կապված խնդիրներ, թե ինչպիսի խնդիրներ են տեսնում երիտասարդները կոնկրետ Արտաշատում, Արարատի մարզում, նաև երիտասարդության դերը երկրի ու մարզի զարգացման հարցում: Հատկապես մարզի հետագա զարգացման հետ կապված երիտասարդները բազմաթիվ խնդիրներ են մատնանշել, առաջ քաշել լուծումներ: Կողմերը քննարկել են դրան ուղղված հնարավոր նախագծերի մշակման հարցեր, դրանք կյանքի կոչման ուղիներն ու տարբերակները:

«Խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի և դրանց հաղթահարման գործում շատ կարևոր է նաև երիտասարդության դերը և հատկապես այսօրվա իրողությունների պայմաններում: Եվ շատ կարևոր է, որպեսզի երիտասարդությունը լինի շատ ակտիվ, քանի որ այն մեր ներկան ու ապագան է, և երիտասարդները պետք է պարտադիր իրենց դերն ունենան երկրի կայացման ու զարգացման գործում, երկրին վերաբերող բոլոր հարցերում»,- իր խոսքում նշեց Արման Ղուկասյանը:

Նա նշեց, որ նման հանդիպումները լինելու են բոլոր մարզերում, պարբերական բնույթ են կրելու, քանզի երիտասարդների ձայնը, կարծես, լսելի չէ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի զարգացմանը: Հանդիպումների արդյունքներով գեներացվելու են տարբեր նախագծեր, ծրագրեր՝ երիտասարդական նախագծեր, մարզի զարգացման ռազմավարություններ և այլն: 

«Մենք երիտասարդության կողմից մեծ հետաքրքրություն ենք տեսնում, ինչպես նաև նախաձեռնողականություն լինել ավելի ակտիվ, ավելի ներգրավված թե՛ մարզային կյանքում, թե՛ հանրապետական մասշտաբի նախագծերում, մշակել տարբեր ծրագրեր՝ մշակութային, հումանիտար զարգացման ուղղված և այլն: Մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս նրանց աջակցել, ուղորդել և օգնել»,- շեշտեց Ղուկասյանը: 

Նշենք, որ հանդիպումը, որին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ, տեղի է ունեցել Զարգացման առաջնորդների  համաժողով նախագծի շրջանակներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular