ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Սվետովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը դադարեցրել մասնակցությունը ՀԱՊԿ-ին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vm.ru-ն գրում է, որ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Մոսկվան նախատեսում է Երևանից պարզել, թե ինչ է նշանակում սառեցման մասին հայտարարությունը։ «vm.ru»-ն քաղաքագետ Յուրի Սվետովից տեղեկացել է, թե ինչո՞ւ է Հայաստանը որոշել դուրս գալ ՀԱՊԿ-ից և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա։

Ըստ քաղաքագետի Փաշինյանն իշխանության գալուց ի վեր ամեն ինչ անում է Ռուսաստանից հեռու մնալու համար: «Նա աստիճանաբար մշակել է Ռուսաստանի հետ հակամարտության տեխնոլոգիա։ Նրա բոլոր քայլերը հետևողականորեն ուղղված են հեռանալուն։ Փաշինյանը պնդում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղարաբաղի համար պետք է կռվեր Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը: Նա մեզ մեղադրում է իր պարտության մեջ, թեև ինքն է համաձայնվել, որ Ղարաբաղը դադարի գոյություն ունենալ։ Սակայն դրա մեղավոր է դարձնում Ռուսաստանին։ Իրականում նա դավաճանեց Ղարաբաղին, գցեց ուսերից, որպեսզի այդ խնդիրը չխանգարի Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին»,- ասել է նա:

Փորձագետն ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները դեռ հանդուրժում են դա։ «Մեր իշխանությունները հանդուրժում են այս ամենը։ Օրինակ, Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի համապատասխան կառույցը գլխավորել, մասնակցել համատեղ զորավարժություններին։ Ռուսաստանն աչք է փակել դրա վրա։ Դա հանգեցրել է նրան, որ Հայաստանը սկսել է մասնակցել այլ պետությունների հետ համատեղ զորավարժությունների»,- ասել է «vm.ru»-ի զրուցակիցը։

Սվետովի կարծիքով Փաշինյանը նպատակ ունի զարգացնել բարեկամական հարաբերություններ այլ երկրների, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մշտապես թռչում է ԱՄՆ և այնտեղ բանակցություններ է վարում։ Փաշինյանը պնդում է, որ իր հիմնական հենարանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է և հանդիպումներ է ունենում նրա հետ։ Իսկ ռուսական իշխանություններն անընդհատ ասում են, որ նա ի վերջո խելքի է գալու։ Բայց Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլիի հետքերով։ Նա նաև խզել է հարաբերություններն ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- հիշեցրել է նա:

Քաղաքագետը ենթադրել է, որ այժմ Գյումրիում ռուսական ռազմակայանի և դրա լուծարման հարցը կառաջանա։ «Այս պահին մեզ համար պահանջ է պատրաստվում լուծարել Գյումրիի այդ բազան։ Ամեն ինչ դեպի դրան է գնում։ Եվ դա հենց այն պատճառով, որ Ռուսաստանի կողմից կոշտ արձագանք չկա, Փաշինյանը վստահ է, որ իրեն կներեն ու ամեն ինչից կփրկեն։ Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերածվի նրան, ինչ Վրաստանն էր Սահակաշվիլիի օրոք»,- եզրափակել է փորձագետը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը, պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի հնարավոր փակման մասին հարցին, ընդգծել է, որ այս մասին դեռ խոսակցություն չկա։ Վարչապետը նաև նախկինում ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող լինել Հայաստանի հիմնական գործընկերը պաշտպանության ոլորտում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular